Վերաքննիչ դատարանը այսօր կհրապարակի Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ որոշումը
ԻրավունքԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը գրառում է կատարել.
«Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հետաձգել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ որոշման հրապարակման ժամը և այն կհրապարակվի այսօր, ժամը 18-ին: Ես ուզում եմ հավատալ, որ դատարանն իր մեջ կգտնի բավարար կամք արդարացի որոշում կայացնելու համար:
Մեր երկրի համար դժվարին այս իրավիճակում առավել քան անհրաժեշտ է դրսևորել համախմբվածություն և միասնականություն: Գտնվելով ազատության մեջ Գագիկ Ծառուկյանը վստահաբար իր ունեցած բոլոր միջոցներով կանգնելու է Արցախի կողքին, լինելու է զինվորի և հայոց բանակի կողքին: Մենք պետք է միասնական ու մեկ բռունցք դարձած պայքարենք մեկ ընդհանուր թշնամու դեմ: Մեր երկրի ներսում մենք թշնամիներ չունենք»: