Սեյրան Օհանյանն Արցախում է. Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
ԻրավունքԵրեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը երկու շաբաթով հետաձգվեց։ Դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 10-ին։
Դատական նիստը հետաձգվեց, քանի որ ԼՂՀ Պաշտպանության նախարար, ՀՀ պաշտպանության նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը գտնվում է Արցախում։ Նրա պաշտպանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել՝ դատական նիստը հետաձգելու մասին։