Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
ԻրավունքԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, հոկտեմբերի 29-ին 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին։
Այս մասին տեղեկացնում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Գագիկ Խաչատրյանի պաշտպանները հայտարարություն էին տարածել՝ հայտնելով գրավի դիմաց ազատ արձակելու մասին։ Գագիկ Խաչատրյանի գրավի չափը 120 մլն դրամ էր սահմանվել։
«Դատալեքս»-ի տեղեկատվության համաձայն՝ պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդությունների հիմքում դրել է Հայաստանում կորոնավիրուսի տարածման, ռազմական դրության պայմաններում դատական նիստերի ձգձգման, ինչպես նաև այլ հանգամանքներ։