ՔԿ նախագահը քննիչների կամավորական վաշտի հետ մեկնել է առաջնագիծ
ԻրավունքՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը քննիչների կամավորական վաշտի հետ մեկնել է առաջնագիծ: Այս մասին նոյեմբերի 4-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը:
«Մոտ 180 քննիչներ կամավորագրվել էին մեկնելու համար: Հենց առաջին վաշտը մեկնել է, առաջինի հետ պարոն Գրիգորյանը մեկնել է: Ինքն է անձամբ ղեկավարում տեղում կոմիտեի կամավորների աշխատանքները»,- ասաց Մելիքյանը:
Արթուր Մելիքյանը հավելեց, որ քննիչներից բաղկացած մեկ կամավորական վաշտ էլ առաջնագիծ կմեկնի այս շաբաթ: