ՄԻԵԴ-ը հորդորել է Բաքվին և Երևանին հետևել ռազմագերիների նկատմամբ միջազգային նորմերին
ԻրավունքՄարդու իրավունքների եվրոպական դատարանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կոչ է անում Երևանին և Բաքվին հետևել գերիների նկատմամբ միջազգային չափանիշներին: Այս մասին, Ռիա Նովոստիի փոխանցմամբ, ասվում է դատարանի տարածած մամուլի հաղորդագրությունում:
«Դատարանը ... նշում է զինված հակամարտության ընթացքում գերեվարված անձանց պաշտպանության միջազգային մեխանիզմների առկայությունը և հորդորում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին հետևել համապատասխան ընթացակարգերին», - ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշված է փաստաթղթում, ՄԻԵԴ-ը բանտարկյալներին վերաբերող բազմաթիվ խնդրանքներ է ստացել և «ներկայացված կա՛մ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների, կա՛մ բանտարկյալների հարազատների կողմից»: