Հայաստանի քաղաքացին այսօր ունի մեկ գերխնդիր՝ պաշտպանել իր պետությունը. Վահե Գրիգորյան
ԻրավունքՍահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը գրել է.
«Հայաստանի քաղաքացին այսօր ունի մեկ գերխնդիր՝ պաշտպանել իր պետությունը՝ դրա ինքնիշխանությունը եւ ժողովրդավարությունը:
Քաոսն ու անիշխանությունն այն խմբերի նպատակն է, որոնք քաղաքացու քվեին եւ հավանությանը արժանանալու հույս չունեն: Իշխանության նրանք եկել են միայն ու միայն նման ծանր իրավիճակներում եւ դավաճանությամբ: Նրանց իշխանական հենարանը երբեք էլ չի եղել Հայաստանի ինքնիշխանության արմատը՝ Հայաստանի ժողովրդի ազատ կամքը:
Պետական եւ հանրային իշխանության բոլոր մարմինները պարտավոր են իրականացնել եւ ապահովել իրենց կենսագործունեությունը եւ թույլ չտալ պետության կազմալուծում»: