Ազատության հրապարակից ոստիկանություն բերվածներից 41-ն ազատ են արձակվել
ԻրավունքԱզատության հրապարակում կազմակերպված 17 կուսակցությունների հանրահավաքի վայրից ոստիկանություն բերված 129 քաղաքացիներից 41-ն արդեն ազատ են արձակվել։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
«Ոստիկանություն բերվածների թիվը ինչպես մեկ ժամ առաջ էր, չի փոխվել, նրանք 129-ն են եղել: Սակայն ժամը 15:30-ի դրությամբ բերվածներից 41 հոգի արդեն ազատ են արձակվել»,- նշեցին ոստիկանությունից: