Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության մասին դատարանի որոշումը կհրապարակվի ժամը 01:30-ին
ԻրավունքԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության մասին դատարանի որոշումը կհրապարակվի վաղը` 1:30-ին: Այս մասին լրագրողներին հայտնեց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
«Գագիկ Ծառուկյանին ձերբակալել են ՀՀ ՔՕ 225.1 հոդվածով նախատեսված հանցագործության կասկածանքով, որը ենթադրում է օրենքով սահմանված արգելքին հակառակ միջոցառումներ, հավաքներ կազմակերպել եւ անցկացնել:
Ընդ որում, քանի որ Գագիկ Ծառուկյանն օգտվում է պատգամավորական անձեռնմխելիությունից, չէին կարող նրան առանց այդ անձեռնմխելիությունը հաղթահարելու ազատությունից զրկել միակ պայմանը դրա համար նա էր, որ իբր նա հանցանք կատարելու պահին է բռնվել, կամ անմիջապես դրանից հետո»,-ասաց Սարգսյանը: