ԱԱԾ-ն Վահրամ Բաղդասարյանի բնակարանում է. 168.am
Հասարակություն168.am-ը գրում է.
Այս պահին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում ՀՀԿ անդամ, նախորդ գումարման ԱԺ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի բնակարանում։
Մեր այս տեղեկությունը հաստատեցին Հանրապետական կուսակցության գրասենյակից։
Նշենք, որ Վահրամ Բաղդասարյանը տանը չէ, նա Ազգային անվտանգության ծառայությունում է։