Նախնական տեղեկություններով` Արթուր Դանիելյանը գտնվում է Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում
Իրավունք«Ադեկվատ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որ նախնական տեղեկություններով Արթուր Դանիելյանը գտնվում է Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում:
«Նախնական տեղեկություններով Արթուր Դանիելյանը գտնվում է Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում: Մենք հիմա գնում ենք այնտեղ»,- գրված է կուսակցության ֆեյսբուքյան էջում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արթուր Դանիելյանին ուժի գործադրմամբ բերման էին ենթարկել հենց փողոցից, առանց որեւէ պարզաբանման: