Շենգավիթի նստավայրում քննության կառնվի Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը
ԻրավունքԱյսօր՝ ժամը 16։00-ին, քննության է առնվելու Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը։ Այդ մասին նշվում է Արթուր Վանեցյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի ու Երվանդ Վարոսյանի տարածած հայտարարությունում:
«Ինչպես արդեն տեղյակ ենք, ակնհայտ ապօրինի քրեական հետապնդումների շրջանակներում անազատության մեջ են բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ, ինչպես նաև ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք։ Երեկ կրկին ձերբակալվել է նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Այսօր՝ ժամը 16.00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննության է առնվելու Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը։
Հայրենի դատարանները նախօրեին ցույց տվեցին, որ պատրաստ չեն օրենք խախատել ու իրենց ստորագրությամբ ու կնիքով մասնակից լինել մեր երկրի խայտառակ կապիտույլացիային։ Լիահույս ենք, որ ոչ մի ուժ չի կարող ստիպել մեր դատարաններին գործել օրենքի ու խղճի հակառակ», - նշում է տարածած հայտարարությունում։