Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Արթուր Վանեցյանի խափանման միջոցի հարցով
ԻրավունքՀՀ դատախազությունը հայտնում է, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մերժելու դատարանի որոշումը սկզբունքորեն հակասում է գործի նյութերով հիմնավորված փաստարկներին եւ դատախազության դիրքորոշմանը: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից նշել են, որ որոշման դեմ կնախապատրաստվի վերաքննիչ բողոք: