Ազատամարտիկ Աշոտ Ավագյանն ազատ է արձակվել
ԻրավունքՔաղաքական մի տխմար խեղկատակություն էլ պայթեց: Դատարանի որոշմամբ ազատ արձակվեց ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, գեղանկարիչ, ազատամարտիկ Աշոտ Ավագյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը:
«Հիշու՞մ եք՝ փաշինյանը դատավորներներին վնգստացողներ էր անվանում: Իսկ Հայաստանում, այնուամենայնիվ, կան իրենց պրոֆեսիոնալ դերակատարմանը նվիրված դատավորներ, որոնք երբեք քաղաքական դավադրության գործիք չեն դառնա:
Նիկոլ, հեռացիր, դուք սնանկ եք, դուք պարտվել եք, դուք հայրենիք եք ծախել...»,- գրել է Գալստյանը: