Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել
Իրավունք«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225.1 հոդվածի հատկանիշներով, այն է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը:
Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ցուցմունք չի տվել. «Հրաժարվել եմ ցուցմունք տալուց և սպասում եմ հետագա զարգացումներին»,- ասաց Բաբայանը:
Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, որ ճիշտ չէ այս իրավիճակում փողոց դուրս գալը, ապա Բաբայանը նշեց՝ վստահ է, որ բոլորն էլ մտածում են պարտված և տարածքներ հանձնած իշխանությունը պետք է ինքնակամ հեռանա: