Վարչապետի հրաժարականի պահանջով ցույցերին մասնակցող առանձին անձանց զորակոչի ծանուցագրեր են ուղարկում. Իրավական ուղի ՀԿ
ԻրավունքՎարչապետի հրաժարականի պահանջով հանրային միջոցառումներին մասնակցող առանձին անձանց ուղարկվում են ծանուցագրեր՝ եռամսյա զորահավաքային զորակոչի ենթարկվելու մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Իրավական ուղի» ՀԿ-ն:
««Իրավական ուղին» տեղեկություններ է ստանում այն մասին, որ վարչապետի հրաժարականի պահանջով հանրային միջոցառումներին մասնակցող առանձին անձանց ուղարկվում են ծանուցագրեր՝ եռամսյա զորահավաքային զորակոչի ենթարկվելու մասին։
Մեր տրամադրության տակ եղած փաստերը հիմք են տալիս եզրակացնել, որ քաղաքացիների այս զորակոչը կրում է քաղաքական բնույթ և նպատակ է հետապնդում ապօրինաբար արգելափակել քաղաքացիների սահմանադրական ազատությունները։
«Իրավական ուղին» պատրաստակամություն է հայտնում անվճար իրավաբանական օգնություն տրամադրել նշված հանգամանքներում զորակոչի ծանուցագիր ստացած անձանց՝ ընդհուպ վարչական դատարանում զորակոչի անհատական որոշման վիճարկումը։
Մեզ կարող եք դիմել՝ (060) 601948 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին՝ ժամը 10։00-18։00) կամ [email protected] էլ.փոստով»։