ԶՈւ ԳՇ պետ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նաիրա Զոհրաբյանի
Իրավունք
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Նաիրա Զոհրաբյանի դեմ։
Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։
Որպես պահանջ նշված է «հասցված վիրավորանքի համար հրապարակայնորեն ներեղություն խնդրելու և ոչ նյութական վնասի փոխհատուցում»։ Այլ մանրամասներ հայտնի չեն։
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 27-ին Զոհրաբյանն այցելել էր Գեղարքունիքի մարզի Սոթքի հանքավայր, որը Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիայի փաստաթղթից հետո նույնպես դարձել էր հայ-ադրբեջանական տարածքային վեճի հարց։ Անդրադառնալով նախօրեին Տիրան Խաչատրյանին ասուլիսին՝ Զոհրաբյանն ասել էր. «Ես իրեն էսօր խորհուրդ եմ տվել ուսադիրները պոկել, իր «Արցախի հերոսի» կոչումը տանել Եռաբլուր և Եռաբլուրում էլ մի բուռ հող ուտել։ Էդ ի՞նչ էր նշանակում՝ «մեզ դուրս հրավիրեցին», «մենք տեղյակ չենք», «դե հիմա էդպես եղավ»»։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան