Դատարանը հեռացել է՝ խորհրդակցական սենյակ Առուշանյանի ձերբակալման օրինաչափության հարցով որոշում կայացնելու
ԻրավունքԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին ձերբակալելու օրինաչափության հարցով միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը:
«Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, մոտ մեկ ու կես ժամ քննարկվեցին բոլոր հարցերը: Կարծում եմ`պաշտպանական թիմին հաջողվել է դատարանին հիմնավորել, որ Առուշ Առուշանյանի ձերբակալումը բացարձակ ապօրինի է»,- ասաց Մելքոնյանը:
Դեկտեմբերի 21-ին Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով: