Նախկին բարձրաստիճան ոստիկանը դատի է տվել ՀՀ ոստիկանապետին
ԻրավունքՃանապարհային ոստիկանության հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի նախկին պետ Սպարտակ Սեփյանը դատի է տվել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։
Դիմելով ՀՀ վարչական դատարան՝ Սեփյանը պահանջել է անվավեր ճանաչել 21.10.2020թ. թիվ 3041-Ա հրամանը և որպես հետևանք, իրեն վերականգնել նախկին աշխատանքում (պաշտոնում), ինչպես նաև տրամադրել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարվելիք աշխատավարձը։
Նշենք, որ հայցը մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Գևորգ Սոսյանին։