Դատավոր Դավիթ Գրիգորյանն արդարացված է. Վերաքննիչ դատարանը մերժեց գլխավոր դատախազի բողոքը
ԻրավունքԱյսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ (դատավորներ Ս.Համբարձումյան, Ն.Հովակիմյան, Ա.Մնացականյան) օրինական ուժի մեջ մնաց դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու մասին դատավոր Դավիթ Բալայանի կողմից կայացված որոշումը։ Վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գրիգորյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Դատավորին արդար, օրինական, բայց ոչ իշխանահաճո որոշում կայացնելու համար ապօրինի հետապնդողներն ու նման հրահանգ տվողները պատասխան կտան մի փոքր անց»,- գրել է նա։