Գևորգ Լոռեցյանը կմնա կալանավորված. դատարանը մերժեց գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը
ԻրավունքԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:
Հիշեցնենք՝ Լոռեցյանը կալանավորվել է 2018-ի դեկտեմբերի 7-ին: Գևորգ Լոռեցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք՝ իր կողմից ընդհանուր հովանավորչության համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 12-ին ժամը 15:30-ին: