Քանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համար Գելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասին Շաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ Հայաստանում Հոկտեմբերի 30-ին Հայաստանն ունի մեկ մասնակից․ Ծանրամարտի ԱԱ ՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակել Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն 86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ Ստյուարտը Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են» Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստում Հնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներ 

20-ամյա աղջկան առևանգելու գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում 20-ամյա աղջկա առևանգման դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել է, որ Գորիս քաղաքի բնակիչ, 1998թ. ծնված երիտասարդը երկու անգամ՝ 2020թ. դեկտեմբերի 18-ին և 2021թ. հունվարի 18-ին, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով, բացահայտ առևանգել է նույն քաղաքի բնակչուհի, 2000թ. ծնված աղջկան:  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:

«Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ երիտասարդն իր մտադրությունն իրականացնելու նպատակով, նախապես պլանավորելով ամուսնության նպատակով 20-ամյա աղջկա առևանգումը, սկզբում դիմել է իր երկու ընկերներին, որոնց հետ 2020թ. դեկտեմբերի 18-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են աշխատավայր գնացող աղջկան և փողոցում նրա նկատմամբ բռնություն գործադրելու` ձեռքերից, ոտքերից գրկելու միջոցով, նրա կամքին հակառակ, հարկադրաբար նստեցրել են հիշյալ ավտոմեքենայի հետևի նստատեղում, ու աղջկա` իրեն չառևանգելու, տուն վերադարձնելու խնդրանքն անտեսելով, նրան բացահայտ առևանգելով տեղափոխել են Սյունիքի մարզի բնակավայրերից մեկը, որտեղից ավելի ուշ աղջիկը ծնողի հետ վերադարձել է տուն:

Այնուհետև՝ առևանգումից հետո շուրջ մեկ ամիս անց, աղջկանից կրկին ստանալով մերժում, 2021թ. հունվարի 18-ին երիտասարդն իր երկու բարեկամների հետ է նախապես պայմանավորվել ամուսնության նպատակով աղջկա առևանգումը համատեղ կատարելու շուրջ: Այդ նպատակով 2021թ. հունվարի 18-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ավտոմեքենայով հետապնդել են ընկերուհու հետ համալսարան գնացող աղջկան, ապա փողոցում մի կողմ քաշելով աղջկա ընկերուհուն, խափանել են վերջինիս` առևանգմանը խոչընդոտելու և միջամտելու փորձերը, և աղջկա նկատմամբ բռնություն գործադրելու, այն է` գրկելու և դեպի մեքենան քաշելու միջոցով, բացահայտ առևանգել են նրան, իր կամքին հակառակ, հարկադրաբար նստեցրել են հիշյալ ավտոմեքենայի հետևի նստատեղում և տեղափոխել Սյունիքի մարզի բնակավայրերից մեկը:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, 20-ամյա աղջիկը ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, կատարվել են հարցաքննություններ, առերեսումներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին, նրա երկու ընկերներին և բարեկամներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն  առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երիտասարդի մյուս բարեկամին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համարԳելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասինՇաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ ՀայաստանումՀոկտեմբերի 30-ին Հայաստանն ունի մեկ մասնակից․ Ծանրամարտի ԱԱՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակելԻսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ ՍտյուարտըԳերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինքՏաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՔանաքեռավանում 2 անձ է ձերբակալվել․ նրանց մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված ինքնաձիգ և 5 պահունակԳյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա ՋուրԴիմելու եմ դատարան․ Վաղարշապատի համայնքապետը՝ ի պատասխան Յոլյանի՝ կոռուպցիայի վերաբերյալ հայտարարությանԿոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվելԱլբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքըՍլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Քիչ է մնում՝ խաչակնքվես․ ի՞նչ ռեֆերենս կենտրոն․ ՎարդանյանԱրամ Ա Վեհափառը Լիբանանում զրույց է ունեցել հոգևոր և ազգային արժեքների վերակենդանացման շուրջՀայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտորԺողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն ԱյվազյանՄայր Աթոռում քննարկվել են արցախահայության սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը Չդատված հանցագործը ի՞նչ առաջարկներ պետք է ունենա․ ՔՊ-ական պատգամավորին բարևելիս մեկ բան պետք է ասել. Պարույր ՀայրիկյանԽոշոր պայթյուն՝ Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի Երևանից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել. Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել ԻրանինՀայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Օլիմպիային»․ դուրս եկավ քառորդ եզրափակիչ. ArmSport.amԲջնիում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշին Կարապետյանի ասածը, թե ԱԺ-ում տղայական կռիվ է եղել, չեմ ընդունում․ խորհրդարանը նման կռիվների վայր չէ. Անդրանիկ ՔոչարյանՀռոմի պապը ցավակցություն է հայտնել Իսպանիայում տեղի ունեցած գնացքի ողբերգության կապակցությամբԿԸՀ-ն ու ԸԸՀ-ն Արտաշատի թեկնածուի հարցը «ցրեցին», դիմելու հերթը հասավ Գլխավոր դատախազությանըԽաչատրյան․Ավանդի տոկոսադրույքը ինչո՞ւ չի փոխվում, արդյոք դա մեծ ռիսկի ազդեցությունը չէԱլ-Սիսին կոչ է արել հաշվի առնել աֆրիկյան երկրների կարծիքը գլոբալ որոշումներ կայացնելիսԲալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ապացուցել, որ Հորմուզի նեղուցը զերծ է ականներիցԹունյան․ «Ինձնից առաջ ելույթ ունեցողը հայ սակրավորների մահն էր ցանկանում, բայց մինչ օրս ներողություն չի խնդրել»Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են միջխորհրդարանական և տնտեսական համագործակցության ընդլայնումըՊՆ-ում քննարկվել են միջգերատեսչական համագործակցության առաջիկա քայլերըԽոշոր վթար Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանն ընդունել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարինԷդգար Ղազարյանը հարցեր է բարձրացրել ԿԲ-ի անկախության և Շուշիի պահոցների վերաբերյալ«Տասնամյակներով հարյուրավոր միլիոններ ենք տվել այս երկրին»․ Կարապետյանը՝ ընդդիմությանըՄեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. ԴատախազությունԾեծկռտուք ԱԺ-ում.Վենսը գաղտնի նամակ է ուղարկել ԻրանինՄեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերըԿարեն Առուստամյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊեսկով․ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը
Ամենադիտված