Խաչատուրովի առողջական խնդրի պատճառով դատական նիստը հետաձգելու միջնորդություն կներկայացվի
ԻրավունքՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատարանը փակ դռների հետեւում քննարկում է Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի միջնորդությունը:
Փաստաբանը դատարանին խնդրել էր նիստը դռնփակ անցկացնել, քանի որ մտադիր է միջնորդություն ներկայացնել, իսկ այն վերաբերում է պաշտպանյալի առողջական վիճակին: Միջնորդության բովանդակությունը հանրությանը հայտնի չէ:
Նախորդ նիստին փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու մասին, սակայն 2 օր անց դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր միջնորդությունը: