Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
ԻրավունքԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը:
ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը հայտնել է, որ դռնփակ նիստից հետո հայտարարվեց 10 րոպե ընդմիջում. Յուրի Խաչատուրովի ինքնազգացողությունը վատացել էր։ Այս մասին հայտնեց դատավոր Դանիբեկյանը՝ ավելացնելով, որ առկա են տեղեկություններ Խաչատուրովի առողջական վիճակի վատթարացման մասին։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը խնդրեց հաջորդ դատական նիստը փետրվարի 23-ին չնշանակել, քանի որ այդ օրն ինքը Վերաքննիչ դատարանում նախապես նշանակված դատական նիստ ունի։ Սակայն Դանիբեկյանը, միևնույն է, սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակեց փետրվարի 23-ին, ժամը 13:00-ին: