Ռուսաստանում ձերբակալվել են Հյուսիսային Կովկասում ահաբեկչություններ ծրագրող իսլամիստներ
ԻրավունքՌուսաստանի հարավում ձերբակալվել են 19 իսլամիստներ, որոնք հարձակումներ էին նախապատրաստում Հյուսիսային Կովկասում, հաղորդում է ԴԱԾ-ն: Հատուկ գործողություններ են տեղի ունեցել Կարաչա-Չերկեսիայում, Ղրիմում, Կրասնոդարի երկրամասում և Ռոստովի մարզում:
Ձերբակալվածները «Ատ-Թաքֆիր վալ-Հիջրա» կազմակերպության անդամներ են, որը ձգտում է ստեղծել իր սեփական աստվածապետական պետությունը՝ խալիֆայությունը: Հայտնի է, որ 19 հոգուց 10-ը կազմակերպիչ է, մնացածը՝ ակտիվ մասնակից: Բացի գաղափարախոսության խթանումից և նոր համախոհներ հավաքագրելուց` նրանք նախատեսում էին Հյուսիսային Կովկասում դիվերսիաներ և ահաբեկչական գործողություններ կատարել ահաբեկչական խմբավորման անունից», - ասվում է հաղորդագրության մեջ:
Անվտանգության ուժերը հայտնաբերել են պահոց՝ գնդացիրներով, պարկուճներով և ինքնաշեն պայթուցիկ նյութերով, ինչպես նաև «մահապարտի» հարվածային տարրերով: