ԱԱԾ-ն բերման է ենթարկել Կարեն Բեքարյանին
Իրավունք«ԱԱԾ-ն բերման է ենթարկել Կարեն Բեքարյանին»,- այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Դիմակներով, զինված ծառայողներով և այլն... Նաև տունն են խուզարկել։ Հեռախոսներն են առգրավել, համակարգիչ և այլն։ Մի խոսքով, խայտառակություն։
Ու ես հիմա նստած մտածում եմ՝ ո՞նց էլի, ախր ո՞նց են համարձակվում երկրի այս վիճակում Արցախի հարցով լավագույն մասնագետին անիմաստ քաշքշեն ու շոուներ սարքեն նրա գլխին։ Ախր պետություն քիչ թե շատ հարգող ցանկացած ղեկավար հենց այս օրերին պիտի գիշեր-ցերեկ Բեքարյանի պես մասնագետների հետ ստեղծված վիճակից լուծումներ փնտրեր։ Իսկ իրենք նստել ու մասկի-շոու են անում։
Հասկացանք, դավաճանի ծառաներ են։ Բայց սենց հոգով-սրտո՞վ...»,- գրել է նա։