20 տարի առաջ այս օրը փլուզվեց ԽՍՀՄ-ը
Վերջին լուրեր
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, լրանում է Բելովեժյան համաձայնագրի ստորագրման 20-րդ տարին, որով պաշտոնապես դադարեց գոյություն ունենալ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը:
Համաձայնագիրը ստորագրվել էր 1991 թվականին, բելոռուսական Բելովեժիա անտառի Վիսկուլի ամառանոցում, Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի առաջնորդների կողմից: Բորիս Ելցինը, Լեոնիդ Կրավչուկը և Ստանիսլավ Շուշկևիչը նաև հայտարարեցին միջպետական մեկ այլ սուբյեկտի` ԱՊՀ կազմավորման մասին:
Միխայիլ Գորբաչովը հրաժարական ներկայացրեց դեկտեմբերի 25-ին: 1990 թվականի մարտից 1991 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում խորհրդային նախկին 15 պետություններն արդեն հռչակել էին իրենց անկախությունը. այդ իսկ պատճառով Բելովեժյան համաձայնագրի ստորագրումը զուտ ձևական բնույթ էր կրում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)