Մոսկվայում մայրը սպանել է իր 3 և 11 տարեկան երեխաներին
ԻրավունքՄոսկվայում մայրը սպանել է իր երկու՝ 3 և 11 տարեկան երեխաներին, հայտնում է Մոսկվայի Քննչական կոմիտեի ղեկավարի խոսնակ Յուլիա Իվանովան: Կինը սպանությունը կատարել է փետրվարի 20-ի երեկոյան՝ քաղաքի բնակելի շենքերից մեկի բնակարանում: Դրանից հետո նա «ինքնավնասում է արել պարանոցի շրջանում»: Դեպքի հանգամանքները ճշտվում են։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այս նույն վայրում հայտնաբերվել են եղբոր և քրոջ մարմիններ, ովքեր ապրում էին իրենց ծնողների հետ: Վարկածներից մեկի համաձայն՝ նրանց մայրը փորձել էր ինքնասպան լինել: