Փաշինյանը ԱԺ որոշման նախագիծ է տանում, որով ուզում է Հայաստանում մտցնել պարետային ժամ
ԻրավունքՆիկոլ Փաշինյանը Ազգային ժողով որոշման նախագիծ է տանում, որով ուզում է Հայաստանում մտցնել պարետային ժամ։ Այս մասին գրում է Հրապարակը:
Այս պահին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հրավիրվել է ԱԺ, պատրաստվում են արագ այդ նախագիծն անցկացնել։
Պարետային ժամը Ռազմական դրության սահմանափակումներից է, արգելք է՝ այն անձանց համար, ովքեր չունեն համապատասխան թույլտվություն օրվա որոշակի ժամին գտնվել փողոցում, հասարակական վայրերում: Արգելքի պահպանմանը հետևում են հատուկ այդ նպատակով առանձնացված զորքեր կամ ոստիկաններ:
Սրանով պարզ է դառնում, թե ինչու պատերազմի ավարտից նույնիսկ 4 ամիս անց Փաշինյանը չէր հանում ռազմական դրությունը, պարետային ժամ մտցնելով Փաշինյանը իր համար հնարավորություն է ստեղծում ցրել ցանկացած բողոքի ակցիա կամ հանրահավաք։