Պուտին․ միջազգային հարաբերությունների համակարգը սկսում է խափանումներով աշխատել «ՔՊ-ն է պատերազմ բերողը»․ Սաղաթելյան Հայաստանի մարզերում ստեղծվել և վերազինվել են շտապօգնության բաժանմունքներ Կրակոցներ երկու որսորդական հրացաններով․ 37 կրակված փամփուշտ ու պարկուճ Ցնցող կադրեր ամբողջ աշխարհից․ Օդեսայի հարվածից մինչև Տագանրոգի կրակները Շոկային հայտարարություն Թուրքիայից․ իսրայելցի օդաչուները Թուրքիայում մարզվել են Իրանի դեմ հարվածների համար «Խելացի» կիբեռհարձակում․ ռուս հաքերները AI-ով որսացել են Ուկրաինայի ռազմական գաղտնիքները Թրամփը՝ Եվրոպային․ «Դուք պարզապես կործանում եք ինքներդ ձեզ» Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 4 ավտոմեքենա․ «Opel Astra»-ն կողաշրջվել է․ տուժածներ չկան Կառավարությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը պարտվել է․ նա վաստակել է 1,45 մլն դոլար 

«Օնիկ Գասպարյանի քայլերը լրջորեն տրամաբանված են». Հայկազ Բաղմանյանը միանում է Գլխավոր շտաբի պահանջին

Հասարակություն

ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը միանում է ԳՇ գեներալների, սպաների, Զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների հայտարարությանը:

Գեներալն այս մասին ասել է  168.am-ի հետ զրույցում:

«Չեմ կարծում, որ Զինված ուժերն այդ հայտարարությունն անելով խորը չեն մտածել: Կարծում եմ` լուրջ որոշում են ընդունել և ես դրան միանում եմ, աջակցում եմ: Երկրի պարտված ղեկավարը չի կարող մնալ իր տեղում, նա դեռ նոյեմբերի 10-ին պիտի իր հրաժարականը ներկայացներ: Հիմա էլ ուզում է Մարտի մեկ անի, ինչպես դա արեց 2008-ին. կրակոցներ, մեքենաների վառել և այլն: Ինձ թվում է` 2008-ի ձայնագրությունները կան, թե ոնց էին ուրախանում, որ կրակոցները սկսվել են»,- նշեց գեներալ Բաղմանյանը:

Անդրադառնալով պնդումներին, թե ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությամբ փաստորեն բանակը խառնվում է ներքաղաքական գործընթացներին` գեներալը չհամաձայնեց:

«Բանակը չի խառնվում քաղաքական գործերին, երկրի անվտանգության խնդիր է: Դուք պատկերացրեք` 7 շրջան է հանձնվել, դրանից բացի հանձնվել է նաև Հադրութը, ինչի՞ մասին է խոսքը: Հիմա եթե ճիշտ որոշումներ չի կայացվում, բանակի ղեկավարությունն ինչի համար է, որ ապահովի երկրի անվտանգությունը: Ոչ մի հրամանատար իրավունք չունի երկրի անվտանգությանը սպառնացող, երկիրը կործանման տանող որևէ հրաման կատարի: ԳՇ-ի տրված բոլոր հրամաններն անվտանգության ապահովման խնդիր են լուծում: Դրա համար էլ մարդիկ հայտնում են իրենց կարծիքը»,- շեշտեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալը:

Հայկազ Բաղմանյանը կարծում է, որ և՛ Ոստիկանությունը, և՛ ԱԱԾ-ն իրենց ղեկավարների հետ միասին այնքան կամքի ուժ կունենան, որ Նիկոլ Փաշինյանի հրամանները չեն կատարի: Ավելին, նա վստահ է, որ կան մարդիկ այս կառույցներում, որ չեն կատարում Փաշինյանի հրամանները, նրանց քանակը շատանալու է:

«Որովհետ իրենք` այդ ուսադիր կրողները, ներքուստ պատկերացնում են, թե ինչ է կատարվել, կատարվում, ուղղակի ստիպված գնում են ինչ-որ քայլերի: Բայց չեմ կարծում, որ Ոստիկանությունը, ԱԱԾ-ն կփորձի դուրս գալ ժողովրդի դեմ»,- շեշտեց Հայկազ Բաղմանյանը:

Խոսելով Օնիկ Գասպարյանից, որպես զինվորականի և գեներալի, գեներալ Բաղմանյանն ասաց, որ Օնիկ Գասպարյանը շատ գրագետ սպա է, գեներալ, ուստի պատահական չէ, որ նա այսօր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն է:

«Օնիկ Գասպարյանի քայլերը լրջորեն տրամաբանված են, նա օդից ոչինչ չի ասում, նույնը եղել է նա պատերազմի ժամանակ: Ես կարծում եմ, որ այն որոշումները, որ կայացրել է Գասպարյանը, չի հաստատվել գերագույն գլխավոր հրամանատարի կողմից և չի կիրառվել: Ես համոզված եմ, որ Օնիկ Գասպարյանը ճիշտ որոշումներ է կայացրել, որոնք զեկուցվել են Նիկոլ Փաշինյանին, իսկ նա մերժել է, թույլ չի տվել կիրառել: Իսկ պատերազմից հետո, քանի որ Նիկոլ Փաշինյանն այն անձը չէ, որ պատասխանատվությունն իր վրա վերցնի, ամեն ինչ սկսեց բարդել բանակի վրա, որ այն չի արվել սա չի արվել: Մովսես Հակոբյանն իր ասուլիսի ժամանակ լուրջ մեղադրանքներ առաջ բերեց, իսկ այդ ամենի մեղավորը մեկ մարդ է` Նիկոլ Փաշինյանը»,- եզրափակեց Հայկազ Բաղմանյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտին․ միջազգային հարաբերությունների համակարգը սկսում է խափանումներով աշխատել«ՔՊ-ն է պատերազմ բերողը»․ ՍաղաթելյանՀայաստանի մարզերում ստեղծվել և վերազինվել են շտապօգնության բաժանմունքներԿրակոցներ երկու որսորդական հրացաններով․ 37 կրակված փամփուշտ ու պարկուճՑնցող կադրեր ամբողջ աշխարհից․ Օդեսայի հարվածից մինչև Տագանրոգի կրակներըՇոկային հայտարարություն Թուրքիայից․ իսրայելցի օդաչուները Թուրքիայում մարզվել են Իրանի դեմ հարվածների համարԴամասկոսի նախկին ռազմական օդանավակայանը մասնավոր ինքնաթիռների կենտրոն դարձնելու ծրագիրը դժգոհություն է առաջացրել«Խելացի» կիբեռհարձակում․ ռուս հաքերները AI-ով որսացել են Ուկրաինայի ռազմական գաղտնիքներըԹրամփը՝ Եվրոպային․ «Դուք պարզապես կործանում եք ինքներդ ձեզ»Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 4 ավտոմեքենա․ «Opel Astra»-ն կողաշրջվել է․ տուժածներ չկանԿառավարությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձըՆունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնիցՀայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը պարտվել է․ նա վաստակել է 1,45 մլն դոլարԱստրախանի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներըՖրանսիան ԵՄ-ին խնդրել է Ալիշեր Ուսմանովին հանել պատժամիջոցների ցանկիցԿրեմլում դրական են գնահատել ԱՄՆ-ի հետ ընթացող երկխոսությունըԹրամփը վստահ է՝ Հորմուզի նեղուցի շուրջ խնդիրները կկարգավորվենՊուտին. Միաբևեռ աշխարհի դարաշրջանն ավարտվում էՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ Կթանկացնե՛նք. Վիլեն Գաբրիելյանը սպառնացել է ՌԴ-ին. Պուտինը զգուշացրել է ԵվրոպայինՄեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլըՏունը դատարկել են՝ $10 հազար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր․ Սյունիքում գողությունԿրեմլում մեկնաբանել են G20-ի գագաթնաժողովին Պուտինի հնարավոր մասնակցությունըՀրազդանում խցանումներ են․ հեծանվավազքի պատճառով ճանապարհները փակվել ենՍի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը կհյուրընկալի BRICS-ի 19-րդ գագաթնաժողովը 2027 թվականինՏասնամյակների ամենալուրջ էներգետիկ ճգնաժամը․ Մերձավոր Արևելքը կանգնած է լուրջ խնդրի առաջ․ NYTՍեպտեմբերի 14-ին կգումարվեն ԱԺ հերթական նիստերը, օրակարգի նախագծում ընդգրկվել է 6 հարցՈւկրաինան ստիպված է թիրախներ խոցել թնդանոթներով․ «Օդ-օդ» հրթիռները վերջանում ենՄոդին ասել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումն այլևս չի կարող հետաձգվելԿառավարությունը ներկայացնում է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներըՄոդի. BRICS-ը կարիք ունի հավակնոտ օրակարգի հաջորդ 20 տարիների համարԼիլիթ Գալստյանը հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության հարցով դիմել է ՄԻՊ Անահիտ ՄանասյանինԼիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետՈւղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ 44 մարդ է տուժելՄելոնին խոստովանել է՝ Ուկրաինային չաջակցելն ավելի ձեռնտու կլիներ իր վարկանիշի համարՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռի՝ Սև ծովի վրայով թռիչքի ժամանակ արտասովոր հանգամանք է արձանագրվելՆոր նույնականացման քարտերը՝ 5 տարով․ իշխանությունը կրճատում է գործողության ժամկետը«ՔՊ-ն հեռանալու է․ դեռ կա՞ն դրան չհավատացողներ»․ Նարեկ ԿարապետյանԱԳ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններըՓաշինյանը Տիգրանաշենի համար էսկալացիա՞ է պատրաստում«Հրճվում էին հայաթափված Շուշիում․ իսկ հետո հերթը Մեղրի՞ն է»․ Արմեն ԱյվազյանԻրանը նոր աշխարհաքաղաքական մակարդակում է. Թեհրանը փաստացի տիրապետում է Հորմուզին և Բաբ էլ-Մանդեբին. իրանագետՕդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՀՀ-ում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումներըՎթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումՓրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերումԳազի գինը բարձրանա՝ ռուսական ռազմաբազայի վարձն էլ կթանկանա՞Սիրիան պահանջել է Լիբանանից արտահանձնել Ասադի ձերբակալված ազգականինՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի ԳևորգյանըՇոգ օր է Հայաստանում․ ջերմաստիճանը կհասնի +27°C-ի
Ամենադիտված