Ում աշխատասենյակում է տեղադրված Սթիվ Ջոբսի լուսանկարը և ինչու
ՀասարակությունԱյս լուսանկարը, որն արվել է երեկ` Ազգային ժողովից, ուշագրավ է այնքանով, որ, բացի երևացող դիպուկահարից, աչքի է զարնում նաև սենյակում պատից կախված «Apple» կորպորացիայի հիմնադիր Սթիվ Ջոբսի լուսանկարը:
Համացանցում փորձեցին հասկանալ, թե ինչու է Սթիվ Ջոբսի լուսանկարը Խորհրդարանում և ում աշխատասենյակում է այն տեղադրված:
ԱԺ լրատվության բաժնից ԼՈւՐԵՐ.com-ին հայտնեցին, որ նկարը ֆոտոշոփի արդյունք չէ և տեղադրված է աշխատակազմի ղեկավարի օգնականների սենյակում` չնշելով վերջիններիս անունները:
«Նկարը ֆոտոշոփ արված չէ, բայց անձնական գույք է, այսինքն` ԱԺ-ին չի պատկանում»,- ասացին ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Հավելենք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարը Տիգրան Գալստյանն է:
Արփինե Հակոբյան