Փրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերը Բաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձություն Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներ Սա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասին Հինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց Ստամբուլում Զելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվել Բողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսին Կիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումը Դոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում է Նիժինում որոնումներն ավարտվել են․ ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է յոթի 17,15 տրլն ռուբլի՝ պաշտպանությանը․ ՌԴ վերին պալատը հավանություն տվեց բյուջեին 

«Որոշել են քանդել առանձնատան պարիսպն ու արգելափակոցը․ Արկադի Համբարձումյանը պետական հովանավորչություն է տեսնում»

Հասարակություն

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշում էր կայացրել ապամոնտաժել ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի (առավել հայտնի է որպես «Դերժավայի Արկադ») առանձնատան պարսպի մի մասը, սակայն քաղաքապետի կողմից փետրվարի 25-ին ստորագրված որոշումը Համբարձումյանը բողոքարկել է: Այս  մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Արկադի Համբարձումյանի փաստաբան Արթուր Մարտիրոսյանը։ 

«Քաղաքապետարանի որոշումները բողոքարկել ենք, բողոքարկում ենք և բողոքարկելու ենք։ Բողոքում են պարոն Համբարձումյանի կառուցած պարսպի, ճանապարհի դեմ, մինչդեռ ճանապարհը բարեկարգվում է, իսկ պարսպի օրինականացման համար դիմել ենք դատարան, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել։ Այս պահին հայտնի չէ՝ քաղաքապետարանը օրինականացնո՞ւմ է, թե՞ մերժում։ Մինչև քաղաքապետարանի որոշում չստանանք՝ որևէ մեկը այն քանդելու նախաձեռնությամբ հանդես գալ չի կարող»,- ասաց նա։ 

Նշենք, որ «Լույսեր» ՓԲԸ-ի հիմնադիր Խաչիկ Սահակյանը, որը Համբարձումյանի առանձնատան հարևանությամբ բազմաբնակարան շենքեր է կառուցում,  ահազանգել է քաղաքապետարան և հայտնել, որ Երևանի Դալմայի այգիներին հարող տարածքում գտնվող առանձնատան մի մասը  առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման, փաստացի օգտագործվում ու տիրապետվում է։ Նա նշել է, որ հողամասը պատկանում է Երևան համայնքին և ծանրաբեռնված է քարե պարսպով, մետաղական ցանկապատով և ուղեփակոցով: Թեև քաղաքապետարանի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ  շինությունը ենթակա չէ օրինականացման, սակայն Արկադի Համբարձումյանը դիմել է քաղաքապետարան, որպեսզի օրինականացնեն պարիսպը, քանի որ այն իր կողմից է կառուցվել։ 

Նկատենք, որ եթե այս դեպքում «Լույսեր» ընկերությունն է ահազանգել անօրինականության դեմ, ապա ամիսներ առաջ էլ Արկադի Համբարձումյանն էր դիմել դատարան՝ փորձելով արգելել ընկերության կողմից իրականացվող շինարարությունը՝ պատճառաբանելով, որ խախտվում է մարդու անձնական կյանքի իրավունքը, քանի որ կառուցվող շենքերից երևում է իր տան բակը։ Ինչ վերաբերում է այս առնչությամբ դատական վեճին, ապա փաստաբանը նշեց, որ դատարանը երկու որոշում ունի «Լույսեր» ընկերության կողմից իրականացվող շինարարությունը կասեցնելու վերաբերյալ, ինչը չի կատարվում։

«Ընկերությունը մինչ օրս շարունակում է շինաշխատանքները ու սա այն դեպքում, երբ շինարարությունը  անհապաղ դադարեցնելու վերաբերյալ 6 անգամ ծանուցվել է քաղաքապետարանի կողմից, 2 անգամ՝ ոստիկանության։ Ընկերությունը թքած ունի դատարանի որոշման, ՀՀ օրենսդրության վրա։ Փաստացի կա դատարանի որոշում, բայց այն չի կատարվում։ Խաչիկ Սահակյանի ֆեյսբուքյան էջ մտնելիս կարելի է տեսնել, որ քայլական շարժումների ակտիվ մասնակիցներից է, ինչը թույլ է տալիս որոշ ենթադրություններ և հետևություններ անել։ Հաշվի առնելով «Լույսեր»-ի վարքագիծը, որով չեն ենթարկվում ո՛չ քաղաքապետարանի, ո՛չ դատարանի, ո՛չ ոստիկանության ծանուցումներին ու որոշումներին և դեռ օրուգիշեր շարունակում են շինաշխատանքները, Արկադի Համբարձումյանը կարծում է, որ նման լկտի ու սանձարձակ վարքագիծը խոսում է մեկ բանի մասին՝ այն է՝ գործող իշխանության կողմից պետական հովանավորչության։ Խաչիկ Սահակյանն իր անձնական զրույցների մեջ ասել է՝ քանի դեռ իշխանությունները կան՝ շինարարությունները չեն դադարեցնելու»,- ասաց փաստաբան Արթուր Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ «Լույսեր» փակ բաժնետիրական ընկերությունը Դալմայի այգիներում՝ Լենինգրադյան և Մոնթե Մելքոնյան փողոցների միջնամասում 16 և 18-հարկանի 4 շենքից բաղկացած համալիր է կառուցում։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներԳերմանիան վերջին 10 տարում 16,5 մլն եվրո է վճարել ահաբեկչություններից և ծայրահեղական հարձակումներից տուժածներինՍա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասինՀինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց ՍտամբուլումԵմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավԶելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվելԲողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսինԻրանը նոր ստորգետնյա համալիր է կառուցում Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների միջևԿիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումըԴոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում էՊենտագոնը քննարկել է Սառը պատերազմի ժամանակների օրենքի կիրառումը՝ Հուանգին Nvidia վերադարձնելու համար Նիժինում որոնումներն ավարտվել են․ ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է յոթիՄելոնին և Զելենսկին լարված զրույց են ունեցել17,15 տրլն ռուբլի՝ պաշտպանությանը․ ՌԴ վերին պալատը հավանություն տվեց բյուջեինԷջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը․ Սուրբ Գեղարդը բերվել է Մայր ԱթոռՄելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ ՄԱԳԱՏԷ-ն նոր զինադադար է խնդրում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի հոսանքը վերականգնելու համարՊայթյուն Աֆղանստանի միջնակարգ դպրոցում․ զոհվել է 7 աշակերտ, ևս 99-ը՝ վիրավորվել Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ գիշերը կփակվի Թումանյան փողոցի մի հատվածըՈւկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն՝ գործընկերների ներգրավմամբԱկոպովան ու Ռախմանինը Տոկիոյում բրոնզ նվաճեցին Հայաստանի համարՋո Բայդենի հուշագրությունը գլխավորել է The New York Times-ի բեսթսելերների ցանկըՆան Գոլդինի նոր ֆիլմի հերոսները կենդանիներն են․ պրեմիերա ԼոնդոնումԱՄՆ-ում 5,9 մլրդ դոլարի ակտիվներով բանկ է փակվելԴևիսի գավաթ․ Իտալիան թայ-բրեյքում նվաճեց եզրափակչի ուղեգիրըՊայքարը շարունակվում է. ԲՀԿ-ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարանԴուրովը iPhone-ի օգտատերերին զգուշացրել է հնացած iOS-ի պատճառով զանգվածային հաքերային հարձակումների վտանգի մասին Դեպարդիեն կկանգնի դատարանի առաջ Շառլոտ Առնուին բռնաբարելու մեղադրանքովՊերուում կոկաինի արտադրության շրջանում ուղղաթիռի կործանման հետևանքով ութ զինծառայող է զոհվել Մինչև 900 կմ մեկ լիցքավորմամբ․ BYD-ն ներկայացրել է «Կետ» մինիվենըՀարավային Կորեայում հաքերները փոստային ծառայության ավելի քան 113 հազար հաճախորդի տվյալներ են գողացել Հայկական ատոմակայանը կշահագործվի մինչև 2036 թվականը․ ի՞նչ է լինելու նոր էներգաբլոկի հետ. ՓաշինյանԲրիթնի Սփիրսը տարիների վեճից հետո տոնը նշել է ընտանիքի հետ Քրեական բացահայտումներ. առևանգված երեխա, ապօրինի պահվող կին և թմրանյութերԲունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշԲոյկոտի կոչերից հետո Թունիսի օպերան չեղարկեց Շիմեն Բադիի համերգըՈւկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին ՀԷՑ-ում 8 տարի ստուգել են՝ 0 դրամի խախտում․ փորձում են գի՞նն իջեցնել. ԱլոյանԱնտարկտիդայի խորքերում գտնված որդն անվանել են Դոլի Փարթոնի անունովՈւգանդայում մեկնարկել են աֆրիկյան աշխարհամասում Էբոլայի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները Փաշինյանն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, հիմա ասում է՝ բացահայտել ենք, գրավ են դրելՄարզչին քննադատելուց հետո հեռացված Ռոջերսը բացատրել է՝ ինչու խոսեցՄերձավոր Արևելքի հակամարտությունը բարդացրել է Թուրքիայի տնտեսական իրավիճակը․ ԱՄՀ Մոսկվայի կոշտ պահանջը, Բաքվի նոր պայմանը․ Փաշինյանին ի՞նչ է սպասվում Պուտինի հետ հանդիպմանըMoncler-ի նոր հավաքածուի դեմքը Ուորհոլի կինոյի աստղն էԿոստա Ռիկան թույլ չի տվել Պաղեստինի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին մուտք գործել երկիր՝ նրան մեղադրելով «ահաբեկչության հետ կապերի» մեջ
Ամենադիտված