Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

40 օր Աբովյանի N1 դպրոցում դասապրոցեսը խաթարված է. պատրանք են ստեղծում, թե դասապրոցես կա. նախկին տնօրեն ու փոխտնօրեն

Հասարակություն

Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի տնօրենի պաշտոնում Քարմիլե Առաքելյանի նշանակումը ոչ իրավաչափ է, հակասում է «Հանրակրթության մասին օրենքին», այս հարցով դիմել ենք դատարան՝ նախարարի հրամանն անվավեր ճանաչելու համար: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց դպրոցի նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը:

«Հայտարարություններ էին տարածվել քաղաքում, որ իրեն առաջարկել են այդ պաշտոնը, ինքն է լինելու այս պաշտոնում, և ինչքան էլ ուսուցիչներն աղմկեն, ոչինչ չեն կարող անել, որովհետև հարցն արդեն լուծված է…

Նորանշանակ տնօրենը վայելում է վերադաս մարմինների հովանավորչությունը: Ինչպես հովանավորչությամբ դարձել է տնօրեն, այնպես էլ նախարարությունը, խուլուհամր ձևանալով 40 օր և ուսուցիչներին մեղադրելով սովորողների կրթության իրավունքը ոտնահարելու մեջ, երբ որ կրթության ոլորտի պետության բարձրագույն մարմինը անհաղորդ է այդքան դիմումներին՝ ծնողների, աշակերտների, ուսուցիչների, ոչ մի քայլ չի ձեռնարկում՝ միայն ուսուցիչներին մեղադրելով և սպասելով:

Նրանց դրդմամբ տնօրենը դիմել է դատարան, սպասում են, որ գործադուլն անօրինական ճանաչվի, և ճնշումների, սպառնալիքների արդյունքում որոշ ուսուցիչների ազատեն աշխատանքից, որոշ ուսուցիչների էլ՝ վախեցնելով ստիպեն, որ աշխատեն:

Աղաղակող հովանավորչություն է: Բարձրաձայնել ենք քանի անգամ, դիմել ենք նախարարությանը, որ ամեն օր ոտնահարվում են օրենքներ նոր տնօրենի կողմից, կարգապահական վարույթ սկսեք, ոչ մի պատասխան: Փոխարենը՝ վիճակը գնալով սրվում է դպրոցում: Ես վախենամ, շուտով վերահսկողությունից էլ դուրս գա»,- ասաց նա:

Մետաքսյա Բաբայանի խոսքով՝ նորանշանակ տնօրենը թաղերից տղաներ է կանչում, դպրոցի առաջ կանգնեցնում է ավտոշարասյուններ, թույլ են տալիս դպրոց մուտք գործել մարդկանց, ովքեր վիրավորում են ու սպառնում ուսուցիչներին:

«Դպրոցի բակում հավաքվածների, դպրոց ներխուժողների, ուսուցիչներին սադրանքների մղող բոլոր մարդիկ Աբովյանի ՔՊ կուսակցության թիմի ներկայացուցիչներ են: Փոխտնօրեն նշանակված Շուշանիկ Միսակյանը հանդիսանում է Աբովյանի ՔՊ թիմի անդամ, Ռոմանոս Պետրոսյանի մտերիմներից, նրա մարդկանցից»,- նշեց Մետաքսյա Բաբայանը:

Դպրոցի ուսումնական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ Արմեն Ավագյանը, տնօրենի տեղակալ Մարիա Հանեսյանը, դպրոցի նախկին տնօրենը, գործադուլ իրականացնող այլ ուսուցիչներ ու դպրոցի աշխատակիցներ այս ընթացքում ազատվել են աշխատանքից իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հիմքով:

Դպրոցի նախկին փոխտնօրեն Արմեն Ավագյանն էլ իր հերթին անդրադառնալով փետրվարի 3-ից դպրոցում նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի հրաժարականի պահանջով իրականացվող դասադուլի օրինականությանը և խաթարված դասապրոցեսի վերականգնման խնդրին, նշեց, որ գործադուլը վիճարկվել է Կոտայքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանում, շեշտելով, որ հայցվոր կողմի (նորանշանակ տնօրենի) փաստաբանը հրաժարվել է 23 ուսուցիչներից 22 հոգու նկատմամբ հայցից:

«Պատասխանող կողմերի թիվը 23-ն է եղել: Մյուս 22-ի նկատմամբ գործը կարճման ընթացքի մեջ է: Միգուցե մտածել են, որ մեր գործադուլն օրինական է և դրա համար են հրաժարվել հայցից և որպես պատասխանող կողմ թողել մեկ հոգի: Նա դպրոցի գրադարանավարուհի Հասմիկ Նալբանդյանն է:  Մարտի 19-ին դատավորն արդեն կարճման որոշում պետք է կայացնի: Հայցը ներկայացվել է միայն Հասմիկ Նալբանդյանի գործադուլը անօրինական ճանաչելու պահանջի մասով: Դատարանը միայն նրա գործադուլն է անօրինական ճանաչել: Այս դեպքում կարելի է ասել, որ մեր գործադուլն օրինական է»,- ընդգծեց նա:

Դպրոցի նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանն էլ հիշեցրեց, որ դպրոցի կառավարման կազմը մեկ տարի առաջ փոխվել է և կառավարման խորհրդի անդամներ են հանդիսացել Կոտայքի նախկին մարզպետ և շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի նշանակած մարդիկ որպես նախարարության երեք ներկայացուցիչ և մարզպետարանի մեկ ներկայացուցիչ, որոնք Բաբայանի խոսքով նրա ազգականներն են և աշխատակացիները:

Անդրադառնալով վերջին դեպքերին դպրոցի փոխտնօրեն Մարիա Հանիսյանն էլ նշեց, որ դպրոցում հավաքել են մի խումբ աշակերտներ և դասավանդում են. «370 աշակերտներից մի խումբ աշակերտներ են հավաքվել տարբեր տարիքային խմբերի, երեք տարբեր դասարաններում են նստեցրել և դասավանդում են: Անծանոթ ուսուցիչը ասաց, որ  պատմության նորանշանակ ուսուցիչն է: Տեսողական պատրանք են ստեղծել, որ դպրոցում դասապրոցես է: Այսօր մի խումբ աշակերտներ թողել, դուրս են եկել, մեղադրելով նորանշանակ տնօրենին իրենց և  ծնողներին խաբելու համար»,-ասաց նա:

Հանիսյանի խոսքով՝ նորանշանակ տնօրենն առաջին օրվանից փորձում է վարակաբեկել գործող ուսուցիչներին. «Աշակերտներին ուղղորդում է, որ իրենց հետ ուսուցչի վայել կեցվածքով մանկավարժներ չեն աշխատել: Նա փորձում է աշակերտների միջոցով ցույց տալ, որ դպրոցում աշխատող մանկավարժները չեն համապատասխանում իրենց որոակավորման չափանիշներին: Ասեմ , որ դպրոցում աշխատող ուսուցիչները իրենց գործի պրոֆեսիոնալ մասնագետներ են: Տնօրենն անընդհատ շահարկում է, որ վերցրեք ձեր սիրելի տնօրենին գնացեք մասնավոր դպրոցում սովորեք»,- նշեց Հանիսյանը:

Հանիսյանը հավելեց՝ քանի դեռ գործադուլն անօրինական չի ճանաչվել դատարանի կողմից  իրենք շարունակելու են գործողությունները:

Հիշեցնենք, որ Աբովյանի N1 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները դասադուլ եւ գործադուլ են անում փետրվարի 3-ից՝ բողոքելով նոր տնօրենի՝ Քարմիլե Առաքելյանի նշանակման դեմ: Դպրոցի աշխատակիցների խոսքով՝ նորանշանակ տնօրենը շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է եւ նրա հովանավորությամբ է նշանակվել տնօրեն։ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է իր ընտանիքի կապը նորանշանակ տնօրենի հետ։ Դպրոցի անձնակազմը եւ աշակերտները ցանկանում են որպես տնօրեն տեսնել նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին։ Քարմիլե Առաքելյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել պաշտոնից։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված