ՀՅԴ-ականները ծաղիկներ խոնարհեցին Սողոմոն Թեհլերյանի հուշարձանին
ՀասարակությունՀայ Յեղափոխական Դաշնակցության անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Թալեաթ փաշային ոչնչացրած Սողոմոն Թեհլերյանի հուշարձանին: ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը նշեց, որ Թալեաթի գնդակահարումը արդար հատուցումն էր հայ ժողովրդի կոտորածների, հայրենազրկման ու տառապանքների:
«Ուղիղ 100 տարի առաջ այս օրը Բեռլինում Սողոմոն Թեհլիրյանը դիմահար կրակոցով գնդակահարեց Հայոց ցեղասպանության ոճրագործներից մեկին՝ Թալեաթին։ Այդ ճիվաղի գնդակահարումը արդարահատույցն էր հայ ժողովրդի կոտորածների, հայրենազրկման ու տառապանքների»,-ասաց Արսեն Համբարձումյանը։
Նա նշեց, որ 1919 թ-ին Դաշնակցության ընդհանուր ժողովը որոշում կայացրեց վրեժխնդիր լինել և հաշվեհարդար տեսնել Հայոց Ցեղասպանության կազմակերպիչների և դավաճանների նկատմամբ։ Եվ ի կատարումն այդ որոշման ծրագրվեց աննախադեպ մի գործողություն, որի արդյունքում մի քանի տարիների ընթացքում բազմաթիվ նվիրյալ հայորդիների ջանքերով աշխարհի տարբեր ծայրերում ոչնչացվեցին բազմաթիվ թուրք ոճրագործներ։ Սողոմոն Թեհլիրյանը այդ երիտասարդներից մեկն էր, ասաց Արսեն Համաբարձումյանը, որ հետո խորհրդանիշը դարձավ հայկական արդարահատույցի։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել