ԱԻՆ-ը քաղաքացիներին տարհանում է Օպերայից. ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք
ՀասարակությունԱԻՆ-ը հատուկ ուսումնավարժանք է իրականացնում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
ԱԻՆ-ից հայտնում են, որ փրկարարական ծառայությունն անցկացնում է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք, որի ընթացքում աշխատում է հրշեջ ծառայությունը, շտապօգնությունը, կոմունալ-էներգետիկ ցանցի վթարավերականգնողական տեխնիկան:
Հարակից տարածքի բնակչությանը հորդորում են չանհանգստանալ: