Պարոն Կարապետյան, «ՔՊ-ն հեռանալու է»-ն մի բան է, ՔՊ-ին հեռացնելը` լրիվ այլ բան. Վահե Մակարյանը՝ Նարեկ Կարապետյանին Արտակարգ իրավիճակ՝ Վանաձոր քաղաքում. Մանրամասներ Պատանդառվածների, գերիների ազատության հարցը պետք է լինի ՀՀ պետական օրակարգի առաջնահերթություններից մեկը․ Դանիելյան Նոր կենսաչափական անձնագիրը ԵՄ-ում կստուգվի վայրկյանների ընթացքում․ նախարար Լայնածավալ ստուգումներ՝ հանրապետության ողջ տարածքում․ էկոպարեկները հետքի վրա են դուրս եկել Իսրայելական զորքերը արկերով գնդակոծել են Դամասկոսից արևմուտք գտնվող բնակավայրը. Syria TV Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի թիվը շարունակում է նվազել Փողը բառացիորեն կթափվի երկնքից. կենդանակերպի ո՞ր նշանների համար այս աշունը հաջողակ կլինի Միգրանտների նկատմամբ կենսաչափական վերահսկողություն կսահմանեն Սարատովի Ozon-ի պահեստը անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներ Ծնվել է DJ Vakcina-ի 4-րդ բալիկը 

Արցախում մշակութային ժառանգության պահպանության խնդիրը մտել է ղարաբաղյան հիմնահարցի օրակարգ. Արա Այվազյան

Հասարակություն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը մասնակցել «Վտանգված ժառանգություն. Արցախ» ցուցահանդեսի բացման արարողությանը, որի ժամանակ հանդես է եկել ելույթով: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

«Մեծարգո վարչապետ,

Մեծարգո Ազգային ժողովի նախագահ,

Հարգարժան հյուրեր, տիկնայք և պարոնայք,

Նախ թույլ տվեք իմ խորին երախտագիտությունը հայտնել այս ապրիլի 24-ին, աշխարհի ողջ մարդկության համար աննախադեպ մարտահրավեր դարձած համավարակի պայմաններում այստեղ, մեր կողքին գտնվելու, մեր վիշտը և մտահոգությունները կիսելու և մեզ զորակցելու ձեր պատրաստակամության համար:

Այսօր, երբ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության նահատակներին, պետք է հիշենք, որ ցեղասպանության զոհ գնաց նաև մեր նախնիների կողմից ստեղծված մշակութային ժառանգության հսկայական մասը։ Ցեղասպանություն հանցագործությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի ֆիզիկական բնաջնջումն է, այլև նրա ինքնության անբաժանելի մաս կազմող ազգային հոգևոր մշակույթի ոչնչացումը՝ մշակութային ցեղասպանությունը»,- ասել է Այվազյանը:

Նրա խոսքով՝ մշակութային ցեղասպանությունը հետապնդում է հիմնականում երկու նպատակ․ առաջինն այն վերապրողների հոգու սպանության, նրանց հոգեբանական բռնության ենթարկելու փորձ է, երկրորդ այն հետապնդում է բնաջնջված բնիկ բնակչության գոյության պատմական հետքերի վերացումը։ Այլ կերպ ասած մշակութային ցեղասպանությունը կոչված է պայքարելու հիշողության, պատմական արդարության և մարդկային արժանապատվության դեմ։

Նախարարը հավելել է, որ 1915թ․-ին Օսմանյան կայսրությունում սկսված հայ բնակչության կանխամտածված և ծրագրավորված զանգվածային կոտորածներն ու տեղահանությունը սկիզբ դրեցին նաև մշակութային ցեղասպանությանը, որը տարբեր ուժգնությամբ տևեց տասնամյակներ։ «1919թ․ Փարիզի վեհաժողովում Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված պաշտոնական տեղեկագրի համաձայն ավերվել  էր 1860  եկեղեցի և 229 վանք։ Սա խիստ նախնական և ոչ ամբողջական տվյալներ էին և հաջորդ տարիներին այս թիվը միմիայն աճել է, քանի որ մշակութային ավերածությունները ոչ միայն շարունակվեցին, այլև տարածվեցին 1920թ-ին Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետությունից գրավված տարածքներում, այդ թվում «հազար ու մի եկեղեցիների քաղաք» Անիում։ Ոչնչացված մշակութային ժառանգությունը ներառում է նաև տասնյակ հազարավոր  միջնադարյան ձեռագիր մատյաններ, խաչքարեր, աշխարհիկ և կրոնական այլ սեփականություն»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

Արա Այվազյանն ընդգծել է, որ մեր օրերում հայաթափված տարածքներում Թուրքիայի գործելակերպը շարունակեց Ադրբեջանը։ Նախարարը նկատել է, որ մշակութային ցեղասպանության սահմռկեցուցիչ օրինակ է Նախիջևանի հայկական հուշարձանների զանգվածային ոչնչացումը, որը թերևս չունի որևէ զուգահեռ մարդկության պատմության մեջ։ «Նախիջևանը, որն իր անվան մեջ կրում է Աստվածաշնչային ավանդության դրոշմը, 1997-2006թթ․ ենթարկվեց պետական մակարդակով կազմակերպված լայնածավալ մշակութային կոտորածի, որի արդյունքում իսպառ ավերվեցին 28 հազար մշակութային օբյեկտներ, որոնցից 89 միջնադարյան եկեղեցիներ և շուրջ 6  հազար միջնադարյան խաչքարներ։ Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունները նախ փորձեցին փոխել հայկական հուշարձանների ծագումնաբանությունը, ապա, իրենք էլ չհավատալով սեփական շահարկումներին, որոշեցին ամբողջովին ոչնչացնել Նախիջևանի հայկական ինքնության անխոս վկաներին»,- ասել է նա։

Այվազյանը նշել է, որ 2020թ-ին՝ Հայոց ցեղասպանությունից 105 տարի անց, կրկին առերեսվեցինք նույն տրամաբանությամբ և մեթոդներով ծրագրված և իրականացվող արհավիրքի: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի ընթացքում և դրա հետևանքով հայ ժողովրդի մի հատվածը հայտնվեց բնաջնջման, հայրենազրկման, իսկ նրա մշակութային ժառանգությունը՝ ամբողջական ոչնչացման վտանգի առջև: «Ուստի, այսօր մեզ համար խիստ հրատապ է դարձել Արցախում Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հազարավոր մշակութային, այդ թվում՝ կրոնական հուշարձանները փրկելու խնդիրը, մանավանդ որ արդեն կան ադրբեջանական զինուժի կողմից թիրախավորված մշակութային կոթողներ, ինչպես օրինակ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին և Կանաչ ժամը։ Վտանգված մշակութային ժառանգությունն ընդգրկում է մոտ 1500 մշակութային օբյեկտներ, այդ թվում 161 եկեղեցիներ, մոտ 600 խաչքարեր, հնագիտական վայրեր, աշխարհիկ ճարտարապետության՝ պալատների, կամուրջների յուրահատուկ նմուշներ, շուրջ 19 հազար թանգարանային առարկա: Մեզ այստեղ է բերել հազարամյակների ընթացքում հայ ժողովրդի կողմից ստեղծված հոգևոր և նյութական արժեքների փրկության հրամայականը։ Մեր մշակութային ժառանգությունը մեր նախնիների հույզերի, մտորումների և նվիրումի արգասիքն է։ Այն մաս է կազմել մեր ճակատագրի, անցել է մեր կայացման, պատմական զարգացման և կորստի բոլոր փուլերով։ Այսօր էլ մեր նախնիները խոսում են մեզ հետ իրենց ստեղծած արժեքների միջոցով և մեզ են փոխանցում իրենց իմաստությունը, գեղեցիկի զգացումը և մարդկային արժանապատվությունը: Այս մշակութային ժառանգությունը փրկելու համար անհրաժեշտ է լինել  իրազեկված, տեղեկացված, հստակ պատկերացնել խնդրի էությունը, դրա ծավալները և հետևանքները: Այս ցուցահանդեսով մենք հետապնդել ենք հենց այդ նպատակը․ ոչ միայն հնչեցնել մեր մտահոգությունները, վտանգված հուշարձանների վիճակագրությունը, այլ նաև հնարավորինս ներկայացնել դրանցից որոշների դեմքն այն համոզմունքով, որ այս հուշարձանների կորուստն անդառնալի կլինի բոլորիս, համաշխարհային մշակութային ժառանգության համար»,- ասել է նախարարը:

Նա շեշտել է, որ Արցախում մշակութային ժառանգության պահպանության խնդիրը մտել է ղարաբաղյան հիմնահարցի օրակարգ։ «Դրան անդրադառնում են ինչպես միջազգային միջնորդները, այնպես էլ՝ բազմաթիվ երկրներ, ՄԱԿ մասնագիտացված կառույցներ և կազմակերպություններ։ Սակայն միայն պաշտոնական հայտարարությունները բավարար չեն։ Անհրաժեշտ է մեկտեղել բոլոր ջանքերը՝ կանխելու հերթական մշակութային ցեղասպանությունը։ Չպետք է մոռանալ, որ անգամ ամենաերկարատև հակամարտություններն անցողիկ են, իսկ պատմամշակութային ժառանգությունը՝ հավերժ։  Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում բոլորին և ցանկանում բովանդակալից դիտում»,- եզրափակել է Արա Այվազյանը: 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պարոն Կարապետյան, «ՔՊ-ն հեռանալու է»-ն մի բան է, ՔՊ-ին հեռացնելը` լրիվ այլ բան. Վահե Մակարյանը՝ Նարեկ ԿարապետյանինԱրտակարգ իրավիճակ՝ Վանաձոր քաղաքում. ՄանրամասներՊատանդառվածների, գերիների ազատության հարցը պետք է լինի ՀՀ պետական օրակարգի առաջնահերթություններից մեկը․ Դանիելյան Նոր կենսաչափական անձնագիրը ԵՄ-ում կստուգվի վայրկյանների ընթացքում․ նախարար Լայնածավալ ստուգումներ՝ հանրապետության ողջ տարածքում․ էկոպարեկները հետքի վրա են դուրս եկել Իսրայելական զորքերը արկերով գնդակոծել են Դամասկոսից արևմուտք գտնվող բնակավայրը. Syria TV Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի թիվը շարունակում է նվազել Փողը բառացիորեն կթափվի երկնքից. կենդանակերպի ո՞ր նշանների համար այս աշունը հաջողակ կլինի Միգրանտների նկատմամբ կենսաչափական վերահսկողություն կսահմանեն Բժիշկը կանանց մոտ ատամի ցավի ոչ ակնհայտ պատճառ է նշելՉինաստանը խոստացել է վճռական պատասխան՝ ԿՀՎ լրտեսության փորձերինՍարատովի Ozon-ի պահեստը անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել Պուտինը նշել է, որ աշխարհը խորը փոփոխությունների ժամանակաշրջան է ապրումԾաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներ Ծնվել է DJ Vakcina-ի 4-րդ բալիկը Իրանը առաջարկում է BRICS-ի վերաապահովագրական ընկերություն ստեղծելԼուկաշենկոն հաստատեց Միացյալ Նահանգների հետ «մեծ գործարքի» կնքման հնարավորությունըՀնդկաստանի վարչապետ Մոդին Պուտինին նվիրել է «Տիրուկկուրալ»-ի ռուսերեն թարգմանությունը. Թարգմանության հեղինակը Նաիրա Մկրտչյանն էԹՐԻՓՓ-ը Սյունիքում դրված ռումբ է․ Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Telegraph. Իսրայելը բրիտանական զորքերը դուրս է մղելու ՌամալլահիցԿամչատկայի Գորելի հրաբխի վրա առաջին ձյունն է տեղացելՄոդին պլանավորում է այցելել Ռուսաստան Պուտինի հրավերովՓրկարարները դուրս են բերել քաղաքացուն արգելափակումից. ՄանրամասներՄոնակոյում անցան «Հայաստանի օրերը»՝ հայկական մշակույթից ու ոսկերչությունից մինչև ներդրումային հնարավորություններ (Լուսանկարներ) Google-ի միլիարդավոր ներդրումների շնորհիվ Ֆինլանդիայի տնտեսության աճ են կանխատեսելՌԴ-ում կրկին զորահավաք կլինի՞ ԵՄ-ն ճնշում է Բելգիային․ ռուսական միլիարդները կարող են հայտնվել Ուկրաինայի ձեռքում (տեսանյութ) Տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորություն Մոդին ընդունել է Պուտինի առաջարկըՄենք սեքընդ-հենդի կարիք չունենք. Փաշինյանը՝ Սփյուռքի մասին․ Զելենսկին բացառել է ՌԴ-ի հետ շփումները (տեսանյութ) Երգչուհի Սլավան ամիսներ շարունակ ալկոհոլից հրաժարվելուց հետո կրկին սկսել է խմելԵՄ-ից հրատապ հայտարարություն՝ ընդդեմ ՌԴ-ի․ Ուկրաինան 6.1 միլիարդ եվրոյի զենք կստանա Զատիկի հետ հանդիպումը կարող է վտանգավոր լինել․ բժիշկը նշել է հնարավոր հետևանքները Սամվել Կարապետյանը պարտավոր է մեր ժողովրդին պարզաբանել՝ ո՞ւմ խորհրդով կամ հանձնարարականով է Գևորգ Մուրադյանը հայտնվել իր նախընտրական շտաբում. Վահագն ՎարագյանՌադայի խոսնակ. Ուկրաինան երբեք չի հրաժարվի իր տարածքներիցԱռատ սնունդը կարող է արջերին հեռացնել Կամչատկայի բնակավայրերիցԲժիշկները նշել են դեմենցիայի վաղ ախտանշանները, որոնք հաճախ աննկատ են մնումԴասատու փոխելով չէ, երկրի ղեկավարությունը պետք է փոխվի.քաղաքացին՝ աշակերտների գրագիտության մասին (տեսանյութ) Սիլուանովը հայտնել է՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը չի քննարկվելՎրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարար Բարամիձեն․ «Իմեդի» ԱՄՆ ֆոնդային շուկան պայթյունի շեմի՞ն է․ տնտեսագետը զգուշացրել է առաջիկա ամիսների վտանգի մասինԻնչո՞ւ են միջազգային հսկաներն ու դիվանագետները կենտրոնանում Հայաստանի և տարածաշրջանի վրա (տեսանյութ) Լեհաստանը ցանկանում է ստեղծել «լեհական Starlink»Պուտինը և Մոդին քննարկել են Մերձավոր Արևելքի և Սևծովյան տարածաշրջանի իրավիճակըՔՊ-ն վաղը հավաքվում է Սևանում․ Փաշինյանը ի՞նչ նոր օրակարգ ունի թիմի համար Ուշադրություն վարորդներին. Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն Եգիպտոսը գնահատել է Սուեզի ջրանցքի եկամուտների կրճատման պատճառով կրած վնասներըՈւկրաինական ԱԹՍ-ները զանգվածային հարվածներ են հասցրել ՈԴ-ի խոշոր քիմիական գործարանին BRICS-ը կոչ է արել բարեփոխել Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկըԹրամփը նամակ է հղել Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսային
Ամենադիտված