Բեռլինում մեր հայրենակիցները Թուրքիայի դեսպանության շենքի առջև բողոքի ցույց են անցկացրել
Հասարակություն
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում գտնվող Թուրքիայի դեսպանության շենքի առջև մեր հայրենակիցներն ապրիլի 24-ին բողոքի ցույց են անցկացրել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Ակցիայի ընթացքում բարձրացրել են նաև Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների հարցը՝ նշելով, որ Ադրբեջանը խախտում է հայ ռազմագերիների փոխանակման վերաբերյալ Ժնևյան կոնվենցիաները:
Ցուցարարները պարզել են բազմաթիվ պաստառներ անգլերեն և գերմաներեն լեզուներով․ «Դադարեցնե՛ք հայ գերիների խոշտանգումները Ադրբեջանում», «Դադարեցրե՛ք թուրքական ֆաշիզմը», «Մենք մեր պատմության համար», «Խաղաղություն Հայաստանին»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից