Սյունիքում կամավորների զենքերը հավաքո՞ւմ են. Մոնախը տեղեկություններ է հայտնում և հայհոյում իշխանություններին
Հասարակություն
«Այն զենքերը, որով պահում ենք այս սահմանը, եկել, համարակալել են, զենքներն են հավաքում հենց այս պահի դրությամբ ... այն մի քանի միավորը, որը դեռ մնացել է»,- այս մասին ֆեյսբուքյան եթերում հայտարարել է «Մոնախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանը:
Նա նշել է, որ ապրիլի 24-ին ստիպված է եղել վերադառնալ Սյունիք, քանի որ իրեն ասել են` «այստեղ իրավիճակ է փոխվում»:
«Զենքերը խի՞ էիք հավաքում, մտել են արդեն երկրորդ գյուղը: Հենց հիմա այդ իրավիճակն է»,- ասաց նա,- ապա հայհոյեց ու հարց ուղղեց իշխանության ներկայացուցիչներին` «Նո՞ր եք զենք գրանցում, երբ որ գրանցված զենք էիք տվել արդեն գյուղապետերին»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից