Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ում Ասիական բորսաներում տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ անկում են գրանցել Միածինն էլ միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջնի. Փաշինյանը՝ «Իրական Հայաստանի» և Մայր Աթոռի գտնվելու վայրի մասին Եկեղեցու ֆինանսական միջոցների կառավարման և առաջնորդարանների զավթման հարցերը պետք է իրավական լուծում ստանան. պաշտպան Լոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում է Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում, յուղոտ ու զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում․ Խաչատրյան ՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը 4 օրով կգործուղվի Լոնդոն Մի քանի բաժակ գարեջրից հետո դերասանը բացահայտել է՝ ով է լինելու նոր Ջեյմս Բոնդը Հրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մասնակիցներից մեկը մահացել է Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnհ Լոնդոնում ստորագրվել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանական համագործակցության ծրագիրը Տիգրան Աբրահամյան․ Իշխանության քարոզչությունը հիմնված է լինելու պատերազմի շանտաժի վրա 

«Բոլորը պետք է խոսեն ծառայությանս մասին»․ Նարեկ Հովհաննիսյանը խոցել է հակառակորդի 2 տանկ, հերոսացել՝ պատերազմի 2-րդ օրը

Հասարակություն

Պատերազմում հերոսացած Նարեկ Հովհաննիսյանի ծառայության ավարտին 100 օր էր մնացել։ Ծառայում էր Մարտակերտում, պատերազմի առաջին օրը կռվել է Թալիշում՝ հերոսանալով սեպտեմբերի 28-ին։

«Նահանջի հրաման են ստացել, ծառայակից ընկերներին ասել է՝ գնացեք, ես կկռվեմ։ Ընկերները փորձել են համոզել ու տանել իրենց հետ, բայց Նարեկս ասել է՝ հրամանատարիս մենակ չեմ թողնի։ Առաջ է գնացել ու կռվի բռնվելով թշնամու հետ՝ խոցել 2 տանկ։ Հրամանատարին նետել է ձորը, որպեսզի թշնամին չգերեվարի նրան, այդ ժամանակ կրակել են Նարեկիս, բայց չգիտենք՝ վիրավորվե՞լ, թե՞ միանգամից մահացել է»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմեց Նարեկի մայրը՝ Գրետա Հակոբյանը։

Նարեկը արագ արձագանքման փրկարարական ջոկատից էր, հակառակորդի դեմ կռիվ են մղել ջոկատի 16 զինվոր․ նրանցից շատերը զոհվել են, բայց, թե ինչպես՝ տիկին Գրետան տեղեկություն չունի:

Հերոսի ծառայակից ընկերները պատմել են, որ նա բանակում աչքի է ընկել գերազանց ծառայությամբ, ինչի համար էլ բազմաթիվ պատվոգրեր ու մեդալներ է ստացել։

Երկար ժամանակ Նարեկին փնտրելով անհետ կորած զինծառայողների շարքերում՝ միայն 4 ամիս անց՝ հունվարի 31-ին են գտել նրան, սակայն, զոհված տղաների ցանկում։ Հայաստան վերադարձած գերիների առաջին խմբի ցանկում եղել է Նարեկ Հովհաննիսյան անուն ազգանունը, ինչն էլ հուսադրել է Նարեկի ծնողներին. կարծել են, թե իրենց որդին  է, բայց, ավաղ, սխալվել են։

«Նարեկս խիզախ էր, ոչ մի դժվարությունից չէր խուսափում, յուրահատուկ բնավորություն ուներ։ 8 տարեկան էր, երբ հայրը մահացավ, ու ամեն ինչի ինքնուրույն է հասել, վաղ տարիքից աշխատել է։ Ուզում էր ճանաչված լինել, չէր ուզում ոչ մի բանից հետ մնալ, որոշել էր վերադառնալուն պես ծաղկի սրահ բացել։ Ասում էր՝ մա՛մ ջան, որ գամ, ամեն ինչ լավ կլինի»,- պատմեց տիկին Գրետան։

Մայրն ասում է՝ ապագայի հետ կապված մեծ երազանքներ ուներ, ամեն կերպ հասնում էր նպատակներին․ «Մեծ սիրտ ուներ Նարեկս, բոլորին սիրում էր, օգնում, բոլորի հետ սիրով էր․ այդպես էր նաև ծառայության մեջ»,- նշեց տիկին Գրետան։

Նարեկի հետ վերջին անգամ խոսել են սեպտեմբերի 25-ին. մայրը հիշում է, որ այդ օրը որդին ուրախ էր, սակայն ուրախության հետ մեկտեղված թախիծ կար նաև․

«Երկու օր առաջ զորավարժությունների էին մասնակցել, որախ էր, որ գերազանց էր հանձնել, բազմաթիվ մեդալներ ու պատվոգրեր ունի։ Շատ էինք կարոտել, վերջին անգամ տեսել էինք 2019 թվականի հոկտեմբերի 17-ին՝ իր ծննդյան օրը․ չեմ կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ որդիս չկա»։

Նարեկը Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղից էր․ գյուղի փողոցներից մեկը հերոսի անունով է կոչվել, շուտով դպրոցում նրա անվան դասասենյակ կբացվի։

«Ասում էր՝ այնպես պետք է ծառայեմ, որ պատվով վերադառնամ ու բոլորը խոսեն իմ ծառայության մասին․ այդպես էլ եղավ, բայց, ափսոս, Նարեկս հետ չեկավ․․․»։

Արփինե Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ումԱսիական բորսաներում տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ անկում են գրանցելՄիածինն էլ միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջնի. Փաշինյանը՝ «Իրական Հայաստանի» և Մայր Աթոռի գտնվելու վայրի մասին Եկեղեցու ֆինանսական միջոցների կառավարման և առաջնորդարանների զավթման հարցերը պետք է իրավական լուծում ստանան. պաշտպանՔուշներ. ԱՄՆ-ը բանակցություններում հաշվի է առնում բոլոր կողմերի անվտանգության շահերը Լոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում է Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում, յուղոտ ու զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում․ ԽաչատրյանՌուբիոն կարծում է, որ Վենեսուելայում 2027 թվականին ընտրությունների անցկացումը լավագույն տարբերակն էՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը 4 օրով կգործուղվի Լոնդոն Մի քանի բաժակ գարեջրից հետո դերասանը բացահայտել է՝ ով է լինելու նոր Ջեյմս ԲոնդըՀրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մասնակիցներից մեկը մահացել էԹրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnհ Լոնդոնում ստորագրվել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանական համագործակցության ծրագիրըՌուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում Տիգրան Աբրահամյան․ Իշխանության քարոզչությունը հիմնված է լինելու պատերազմի շանտաժի վրա«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումըԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Ռուսաստանը քննարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու հարցըԱՄՆ-ում քաղաքական շրջադարձը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաներըՔՊ–ական երեք պատգամավորներ մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային (լուսանկարներ) 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը 2027-ի պետական բյուջեով 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 60 միջոցառում․ ՊապոյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թրամփը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ և հայտարարել «մեծ համաձայնագրի» մասինՖինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ) Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ ԶելենսկիԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասինԲավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան Ուղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԳետահովիտի համայնքապետարանի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան «Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից» Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՓրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարներըՓարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններինՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի
Ամենադիտված