Բոյկոտի կոչերից հետո Թունիսի օպերան չեղարկեց Շիմեն Բադիի համերգը ՀԷՑ-ում 8 տարի ստուգել են՝ 0 դրամի խախտում․ փորձում են գի՞նն իջեցնել. Ալոյան Անտարկտիդայի խորքերում գտնված որդն անվանել են Դոլի Փարթոնի անունով Փաշինյանն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, հիմա ասում է՝ բացահայտել ենք, գրավ են դրել Մարզչին քննադատելուց հետո հեռացված Ռոջերսը բացատրել է՝ ինչու խոսեց Մոսկվայի կոշտ պահանջը, Բաքվի նոր պայմանը․ Փաշինյանին ի՞նչ է սպասվում Պուտինի հետ հանդիպմանը Moncler-ի նոր հավաքածուի դեմքը Ուորհոլի կինոյի աստղն է Վակուումը կարո՞ղ է փոխել իր վիճակը․ CERN-ը հնարավոր հետք է գտել Ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով. եղանակը Հայաստանում Volkswagen-ը մեխանիկական փոխանցման տուփը վերադարձնում է Golf GTI-ին Կիևը Ռյուտեին խնդրել է Թրամփի հետ քննարկել «Պատրիոտի» հրթիռների մատակարարումը ՀԷՑ-ն անգամ պետությունից ավելի բարձր վարկանիշ է ունեցել․ սա լավ չէ, բայց իրականությունն է. Վարդեւանյան 

Չեմ կարող խոսել, թշնամին շատ մոտ է ինձ, լավ մնացե՛ք. 3 օր կյանքի ու մահվան դեմ կռիվ տալով՝ Մխիթարն անմահացավ

Հասարակություն

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի մասնակիցը եղավ նաև Մխիթար Վլադիկի Ասրյանը, որը զոհվեց հանուն հայրենիքի: Մխիթարը ծնվել է 1983 թվականի դեկտեմբերի 1-ին Արցախում։ Նա ծառայում էր ԱՀ հատուկ պատրաստության ստորաբաժանումում, որպես հետախույզ եւ սակրավոր։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Մխիթար Ասրյանի զարմուհին՝ Լուիզա Գևորգյանը:

«Ես 18 տարի շարունակ հպարտացել եմ, որ ունեմ իր նման քեռի, բայց երանի՜ էլի ունենայի կողքիս, ոչ թե երկնքում ու հպարտությունս այսքան ցավոտ չլիներ։ Մխիթարը սիրում էր զինվորական համազգեստը ու պատվով էր կրում։ Ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո, 8 տարի շարունակ կրել է ռազմական ոստիկանի համազգեստը»,- խորը ցավով պատմում է Մխիթարի քրոջ աղջիկը:

Մխիթարը Լուիզայի հիշողություններում մնացել է հպարտ քայլվածքով, խրոխտ կեցվածքով, խոսուն աչքերով, ապրեցնող ժպիտով. «Քեռիս կյանքով լի էր, անսահման բարի, նվիրված իր ընտանիքին, ընկերներին, հայրենիքին: Իր ապրած կյանքը արժանապատիվ էր ու հպարտ։ Վայելում էր բոլորի սերն ու հարգանքը։ Արժանի զավակ էր, հոգատար եղբայր, լավ ամուսին ու երեխաների հայր։ Տան ավագ որդին էր Մխիթարը, տան հպարտությունն ու սրբությունը։ Նրա ներկայությունն ամենուր է, մենք զգում ենք նրան տան ամեն մի անկյունում...Մխիթարը կատարյալ է, իր բնավորությամբ ու եզակի տեսակով: Մենք սպասում ենք Մխիթարին՝այսօր, վաղը, միշտ. կարոտը շատ է, անսահման շատ...»,- սրտի կսկիծով պատմեց Լուիզան՝ նշելով՝ Մխիթարի մասին դժվարանում է խոսել անցյալով:

Մխիթարը պատերազմի հենց առաջին օրերից եղել է ամենաթեժ կետերում, նույնիսկ, մի քանի անգամ եղել է շրջափակման մեջ և դուրս եկել. «Քեռիս պատերազմի առաջին իսկ օրերից կյանքի ու մահվան դեմ կռիվ է մղել։ Մի քանի անգամ շրջափակման մեջ են հայտնվել, սակայն հաջողվել է դուրս գալ։ Նա պատերազմել է ռազմաճակատի ամենաթեժ կետերում, կերտել հերոսական դրվագներ։ Փրկել է մարտական ընկերների ու տասնյակ զինծառայողների կյանքեր»,- հպարտությամբ պատմում է Լուիզան։

Անգամ թեժ կռվի ժամանակ Մխիթարը չի մոռանում քրոջ ծննդյան օրը, պատերազմը չէր կարող խոչընդոտ հանդիսանալ քրոջ ծնունդը շնորհավորելու համար. «Քեռիս նոյեմբերի 6-ին Շուշիում, վաղ առավոտյան զանգում է քրոջն ու ասում՝ Լուսի՛ն, շնորհավոր ծնունդդ, քեզ ամենալավ պիներնում ցանկանում, խրեգ ա մնացալ, լոխ լավա ինան»,- պատմում է նա՝ հավելելով, որ հենց այդ օրը երեկոյան, վիրավորում է ստանում՝ մեջքի շրջանում։

Մխիթարը սպասում էր օգնության, բայց այդպես էլ այն չհասավ նրան։ Օգնության սպասելով՝ նա վերջին անգամ հասցնում է խոսել կնոջ և հայրիկի հետ. «Զանգեց կնոջը, ապա հորը ու ասաց՝ չեմ կարող խոսել, թշնամին շատ մոտ է ինձ, լավ մնացեք: 3 օր կյանքի ու մահվան դեմ կռիվ տալով՝ քեռիս նոյմբերի 9-ին անմահանում է թշնամու արձակած երկրորդ անողոք գնդակից»,- սրտի խորը ցավով նշում է Լուիզան։

Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ հերոսի հուղարկավորումը ՝ Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատանը։ ԱՀ նախագահի հրամանագրով՝ հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության, մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, ջոկատի մարտական պատրաստվածության ապահովման և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ 2» և «Մարտական ծառայություն» պետական մեդալներով։ 

Սակայն, ինչպես նշում է Լուիզան, հերոսի կոչումն ու հպարտության զգացումը ոչ մի կերպ  չի սփոփում իրենց վիշտը. «Այս պատերազմը մեզանից խլեց լավագույններին։ Մխիթարն ու հազարավոր տղաներ իրենց սրտում հույս ունեին, հավատում էին, որ իրենց կյանքի գնով անգամ պահելու են հայրենիքը, լուծելու են բոլոր զոհերի վրեժն ու մի թիզ հող անգամ չեն զիջելու թշնամուն...Զոհեցին ամենաթանկը՝ կյանքը, բայց չկա այն հողը, որի վրա այդքան կյանք հավերժացավ...Հայրենի հողը հավերժ իր գիրկն առավ հազարավոր կյանքով լի կյանքեր»,- հուզմունքն աչքերին ասաց Մխիթարի զարմուհին:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բոյկոտի կոչերից հետո Թունիսի օպերան չեղարկեց Շիմեն Բադիի համերգըՈւկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին ՀԷՑ-ում 8 տարի ստուգել են՝ 0 դրամի խախտում․ փորձում են գի՞նն իջեցնել. ԱլոյանԱնտարկտիդայի խորքերում գտնված որդն անվանել են Դոլի Փարթոնի անունովՈւգանդայում մեկնարկել են աֆրիկյան աշխարհամասում Էբոլայի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները Փաշինյանն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, հիմա ասում է՝ բացահայտել ենք, գրավ են դրելՄարզչին քննադատելուց հետո հեռացված Ռոջերսը բացատրել է՝ ինչու խոսեցՄերձավոր Արևելքի հակամարտությունը բարդացրել է Թուրքիայի տնտեսական իրավիճակը․ ԱՄՀ Մոսկվայի կոշտ պահանջը, Բաքվի նոր պայմանը․ Փաշինյանին ի՞նչ է սպասվում Պուտինի հետ հանդիպմանըMoncler-ի նոր հավաքածուի դեմքը Ուորհոլի կինոյի աստղն էԿոստա Ռիկան թույլ չի տվել Պաղեստինի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին մուտք գործել երկիր՝ նրան մեղադրելով «ահաբեկչության հետ կապերի» մեջՎակուումը կարո՞ղ է փոխել իր վիճակը․ CERN-ը հնարավոր հետք է գտելԹուրք երկրպագուները «Բեշիքթաշի» խաղին «շատ կեղտոտ» պաստառներ էին տանում․ Վրաստանի ՆԳ նախարար Ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով. եղանակը ՀայաստանումVolkswagen-ը մեխանիկական փոխանցման տուփը վերադարձնում է Golf GTI-ինՀորմուզի նեղուցը մնում է Իրանի օպերատիվ վերահսկողության ներքո․ ԻՀՊԿ ռազմածովային ուժեր Կիևը Ռյուտեին խնդրել է Թրամփի հետ քննարկել «Պատրիոտի» հրթիռների մատակարարումըՀԷՑ-ն անգամ պետությունից ավելի բարձր վարկանիշ է ունեցել․ սա լավ չէ, բայց իրականությունն է. ՎարդեւանյանՎրաստանի վարչապետն անդրադարձել է ուժայինների և թուրք երկրպագուների միջև բախումներինՖրանսիան պահպանել է A+ վարկանիշը, բայց կանխատեսումն արդեն բացասական էՌումինիան Գերմանիային խնդրել է ավելի շատ զինվորականներ ուղարկել ՆԱՏՕ-ի արևելյան թև Հեռախոսի հետևն էլ էկրան ունի․ HONOR 700-ը վաճառքում էԲունդեսթագն ընդունել է Մերցի բյուջեն․ 210,4 միլիարդ եվրո՝ նոր պարտքՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթովՊուտինը նոր «Պերմ» ատոմային ստորջրյա հածանավը համաշխարհային նշանակության զենք է անվանել Թմրակարտելներ և կիբեռսպառնալիքներ․ Ռուբիոյի ուղերձը ՏիրանայինՍկանդալային բացահայտում․ Սամվել Կարապետյանի նոր գործը նախապես էր ծրագրված, սպասել են հարմար պահի. ՎարդեւանյանԿարծում եմ՝ Վրաստանը հասկացել է մեր ուղերձը. Թուրքիայի արտգործնախարար Իրաքյան նավթի շուրջ վեճը սրվում է․ Թրամփը սատարել է ԲաղդադինՃապոնիայում 2027 թվականին ավտոմեքենաների նոր ապրանքանիշ կհայտնվի Դժվար պահին ընկերոջ կողքին լինելը բարոյական պարտք է․ Արսեն Հարությունյանն աջակցություն է հայտնել Դավիթ Համբարձումյանին Սլովակիան չի ֆինանսավորի Ուկրաինայի՝ 2027 թվականի նոր վարկը․ ՖիցոԱՄՆ զինված ուժերն Օմանի ծոցում շարքից հանել են ծովային շրջափակումը ճեղքելու փորձ կատարած չորաբեռնանավըՌուսաստանը հզոր միջուկային սուզանավեր կառուցող քիչ երկրներից է․ ՊուտինՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել էՎրաստանում երկու մարդու են ձերբակալել՝ Ադրբեջանի սահմանով թմրшնյութ տեղափոխելու համար Քուվեյթի հարվածի մեջ կասկածում են Կիևին․ իրանցի նախկին խորհրդականի վարկածըՄահացել է Նյու Յորք նահանգի սենատը գլխավորած առաջին կինը՝ Անդրեա Ստյուարտ-Քազինսը Քալհաթ․ Օմանի կորած նավահանգիստըԱՄՆ-ը խափանել է իրանական շրջափակումը ճեղքելու փորձը․ Թեհրանը չի պատրաստվում զիջել Պապոյանի բանակցությունները՝ փակուղում, Սևանի ռեստորանները՝ վտանգի տակ, աղմկահարույց խուզարկությունՎաշինգտոնի օդանավակայանում «American Airlines»-ի երկու ինքնաթիռներ թևերով դիպել են իրարՊայթյուն–հրդեհ Արզումանյան փողոցով ընթացող «Range Rover»-ում. կա վիրավորՄԱԿ-ը սովի վտանգ է տեսնում Սուդանում և Հարավային Սուդանում Ընտրություններից առաջ՝ ազատազրկում. Իրանի շուրջ լարում, Պուտինի զենքն ու Կիևի վարկըՏարադրամի փոխարժեքները. Նոյեմբերի 28Ռուս սահմանապահների դուրսբերման դեպքում Հայաստանի համար ծանր ժամանակներ կգան. Զատուլին Էկվադորն ընտրություններից առաջ սահմանափակել է մուտքը Կոլումբիայից և ՊերուիցNissan-ն առաջիկա շաբաթներին կներկայացնի նոր սերնդի Terrano-ն Դիզվառելիքի գործարքը կա, բայց ռուսական բեռը դեռ ԱՄՆ չի հասել
Ամենադիտված