Դատավոր Արտակ Թադևոսյանը հրաժարական է ներկայացրել
Հասարակություն
Բարձրագույն դատական խորհուրդը մայիսի 3-ին որոշում է ընդունել, որով Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադեւոսյանի լիազորությունները համարվել են դադարած։ Դատավորը հրաժարական է ներկայացրել ապրիլի 30–ին։ Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ կայքից:
Թադեւոսյանը 2015 թվականի ապրիլի 16-ի հրամանագրով նշանակվել էր Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
2018 թվականի հուլիսի 4-ի հրամանագրով նշանակվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է