Սյունիքի մարզպետարանը՝ ադրբեջանցիների կողմից Սև լճի տարածքը զբաղեցնելու լուրերի մասին
Հասարակություն
Սյունիքի մարզպետարանից հերքում են համացանցում տարածված տեղեկությունները, թե, իբր, ադրբեջանցիներն ամբողջությամբ զբաղեցրել են Սև լճի տարածքը՝ ներթափանցելով նաև Սյունիքի մարզի տարածք:
«Չի համապատասխանում իրականությանը։ Հայ-ադրբեջանական սահմանագիծն, ինչպես խորհրդային տարիներին, այժմ էլ անցնում է լճի տարածքով, և այս պահին յուրաքանչյուր կողմը վերահսկում է իր հատվածը, Սյունիքի մարզից որևէ տարածք Սև լիճ արգելավարում չի զիջվել։ Այն, որ այս պահին ադրբեջանական կողմն անգամ դիրքեր չի տեղադրել իր հատվածում, իսկ տարածվող նյութն ապատեղեկատվություն է, հաստատում է Առաջին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ժ․Պողոսյանը, որը վերջին երկու օրերին գտնվել է այդ տարածքում», - նշված է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից