Առողջապահության նախարարի ժ/պ-ի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան ավարտվեց
Հասարակություն
Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի հրաժարականի պահանջով այսօր՝ հունիսի 2-ին տեղի ունեցած բողոքի ակցիան ավարտվեց։
Նշենք, որ ակցիայի ընթացքում բերման ենթարկվեցին մի քանի ցուցարար։ Ակցիայի մասնակիցներին սկսեցին բերման ենթարկել այն բանից հետո, երբ նրանք պոլիէթիլենային տոպրակներ նետեցին նախարարության շենքի վրա։
Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ-ականներից մեկը հայտնեց, որ բերման ենթարկված քաղաքացիները 44-օրյա պատերազմի մասնակիցներն են։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից