Դանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել է Հաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկել ՀՀ դեսպանը իրանցի պատգամավորներին ներկայացրել է TRIPP-ի շուրջ վերջին պայմանավորվածությունները Գիշերային ներխուժում «Inotek» խանութ-սրահ․ կոտրել են դուռն ու դրամարկղից միլիոններ հափշտակել 10 տարի անց բացահայտված սպանություն․ հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողը ցմահ կազատազրկվի Փաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Ի՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվել Իրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին «Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայում Երևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ Bloomberg 

Բաց նամակ` ի պաշտպանություն Նարեկ Հարությունյանի

Վերջին լուրեր

«Նարեկացի» արվեստի միությունը բաց նամակ է տարածել՝ ի պաշտպանություն Նարեկ Հարությունյանի: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, կեղծ ցուցմունքների հիման վրա, որոշել է երկամսյա կալանք կիրառել «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարությունյանի նկատմամբ, սույն բաց նամակը գրում ենք՝ հայտնելու մեր աջակցությունը Նարեկ Հարթունյանին և արտահայտելու մեր խորին վրդովմունքը:

Նման պարագաներում շատ ավելի բազմախոս են փաստերը, ուստի, զերծ մնալով բազմախոս որակավորումներից, ստորև ներկայացնում ենք համառոտ ակնարկ Նարեկ Հարությունյանի՝ Հայաստանում և Արցախում ծավալած բարեգործական գործունեության մասին, որը նաև բարձր են գնահատել ՀՀ վարչապետը (Նարեկ Հարությունյանին պարգևատրելով վարչապետի հուշամեդալով՝ հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական ներգրավման գործում ունեցած ավանդի համար, 2010 թ.) և ՀՀ Մշակույթի նախարարությունը (Նարեկ Հարությունյանին պարգևատրելով ՀՀ Մշակույթի նախարարության բարձրագույն պարգև հանդիսացող Ոսկե մեդալով՝ հայ մշակույթի զարգացման և տարածման ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի համար, 2011 թ.):

Եվ այսպես, սեփական նախաձեռնությամբ, գործուն ջանքերով և անձնական ֆինանսական միջոցներով՝ 2004 թ.-ից ի վեր Նարեկ Հարությունյանը Հայաստանում և Արցախում ծավալել է ակտիվ բարեգործական գործունեություն, որի ողջ ծավալը 2002-2010 թթ.-ին գերազանցել է 3 մլն դոլարը:

 

Հրատարակություններ

Հետամուտ հայ արվեստի պահպանմանն ու հանրայնացմանը և կոմերցիոն դաշտից դուրս գործող հայ արվեստագետների սատարմանը՝ Նարեկ Հարությունյանն իր և իր ընտանիքի անձնական միջոցներով հրատարակել է շուրջ երկու տասնյակ արժեքավոր ու եզակի ձայնասկավառակներ, պոեզիայի ժողովածուներ և գեղարվեստական ալբոմներ, որոնք անշահախնդրորեն տրամադրել է հրատարակված արվեստագետներին՝ Հայդուկ Շամլյան, Արտո Չաքմաքչյան, Հրայր Բազե Խաչերյան, «Բամբիռ» ռոք խումբ, «Լույս» վոկալ հնգյակ, Արթուր Ավանեսով, Գևորգ Հաճյան, Ռուբեն Հախվերդյան, Ջոն Հոդյան/Բեթ Վիլիամս, Աննա Մայիլյան, Լուսինե Գրիգորյան, Վահան Արծրունի  և այլք՝ նրանց տրամադրելով հանրության լայն շրջանակներին ներկայանալու և արվեստի միջոցով վաստակելու հնարավորություն: Բոլոր հրատարակությունների մանրամասն ցանկը զետեղված է «Նարեկացի» արվեստի միության կայքէջում:

 

Երևանի «Նարեկացի» կենտրոն

Բացվելով 2004 թվականին՝ Երևանի «Նարեկացի» կենտրոնը մայրաքաղաքի այն ակտիվ մշակութային օջախներից է, որտեղ բացառապես անվճար հիմունքներով (ասել է, թե՝ Նարեկ Հարությունյանի ֆինանսավորմամբ) տարեկան անց են կացվում շուրջ 300 համերգ, ցուցահանդես, վարպետության դաս, կինոդիտում, դասախոսություն, որոնց հանրագումարն արդեն գերազանցում է տպավորիչ 3.000-ը: Կենտրոնի ավանդի ու հեղինակության մասին է խոսում թեկուզ այն փաստը, որ գերմանական պրեմիերայից առաջ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հենց «Նարեկացի»-ում առաջին անգամ ներկայացրեց իր՝ նոր Ռեքվիեմը: Երևանի «Նարեկացի» կենտրոնն այն եզակի հաստատություններից է, որտեղ բազմաթիվ սկսնակ ու կայացած արվեստագետներ կարող են առանց տեղի ու գույքի համար վճարումներ անելու ներկայանալ հանրությանը: Եթե գրեթե ամեն երեկո Երևանի «Նարեկացի» կենտրոնում միջոցառումներ են, ապա ցերեկային ժամերին կենտրոնի գույքն ու տարածքը տրամադրվում է երիտասարդ կատարողներին՝փորձերի ու համերգների նախապատրաստվելու համար: Մինչ այսօր «Նարեկացի» կենտրոնի բեմում և ցուցասրահում անվճար հիմունքներով հանդես են եկել ավելի քան 5.000 հայ և արտասահմանցի արվեստագետ, իսկ կենտրոնին կից՝ ձայնագրման պրոֆեսիոնալ ստուդիայում տասնյակ երիտասարդ կատարողներ փառատոների ու տարբեր մրցույթների նախնական լսումների մասնակցելու համար ձայնագրել են իրենց կատարումները: Երևանի «Նարեկացի» կենտրոնը նաև մայրաքաղաքի առաջին արվեստի հաստատությունն էր երկար տարիներ, որտեղ ստեղծված են հաշմանդամների ազատ տեղաշարժման անհրաժեշտ պայմաններ. մի փաստ, որը, ինչպես վերը նշվեց, բարձր է գնահատել ՀՀ վարչապետը՝ Նարեկ Հարությունյանին պարգևատրելով վարչապետի հուշամեդալով և Բարոնուհի Քարոլայն Քոկսը, ով նշում է. «Հայաստանը դեռ անելիքներ ունի հաշմանդամություն ունեցող անձանց թևակցելու հարցում: Իսկ Դուք [Նարեկացի արվեստի միությունը – խմբգ.] օրինակ եք ծառայում՝ հնարավորություն ընձեռնելով հաշմանդամությամբ անձանց, որ նրանք էլ ներզգան սեփական ներուժն ու նրանք էլ վայելեն արվեստով զբաղվելու ստեղծագործական բերկրանքը: ... Միայն հիացած եմ, միայն գնահատում եմ»:

 

Շուշիի «Նարեկացի» կենտրոն

Նարեկ Հարությունյանի անձնական միջոցներով հիմնված արվեստի այս կենտրոնը հիմնադրվել է 2006-ին՝ կիսաքանդ շենքի հիմնովի վերականգնմամբ: Կենտրոնում գործում են համերգասրահ, ցուցասրահ, դասասենյակներ ու գրադարան, որտեղ անընդհատ՝ վերստին բարեգործական ու անվճար հիմունքներով, անց են կացվում համերգներ, ցուցահանդեսներ, ներկայացումներ և փառատոններ: Շուշիի «Նարեկացի» կենտրոնում գործում են արվեստի 12 դասարաններ, որտեղ անապահով ընտանիքների շուրջ 100 երեխաներ անվճար հիմունքներով ուսանում են կենտրոնի փայտագործության, պարի, մանրանկարչության, հեքիաթասացի, ասեղնագործության, ասմունքի, լուսանկարչության, երգի, նկարչության, արտթերապիայի, թատրոնի և անգլերենի խմբակներում: Կենտրոնի շուրջ 20 աշխատակիցների աշխատավարձները հոգալուց զատ՝ Նարեկ Հարությունյանը նաև հոգում է բոլոր խմբակների՝ բնականոն գործունեության համար անհրաշեշտ գույքի և անհրաժեշտ նյութերի ծախսերը: Շուշիի կենտրոնին կից նաև գործում է երեխաների «Արամ Մանուկյան» անվճար ճամբարը, ուր տարեկան հաճախում է մոտ 300 երեխա: Իսկ անցնող տարվա հուլիս ամսին կենտրոնում մեկնարկեց Հակոբ Գյուրջյանի անվան քանդակի միջազգային առաջին սիմպոզիումը, որի շրջանակներում Ւտալիայից ժամանած 15 քանդակագործներ կերտեցին շուրջ 10 հեղինակային քանդակ, որոնք այսօր զարդարում են պատերազմի վերքերից հառնող Շուշիի փողոցները:

 

Քնարավան գյուղական համայնք

Շուրջ 500 հազար դոլարի չափով ներդրումներ իրականացնելու միջոցով և հետամուտ դեմոգրաֆիական լուրջ խնդիրների առաջ կանգնած Արցախի վերաբնակեցմանը՝ Հարությունյանների ընտանիքը 2004 թվականի սեպտեմբերին ավարտեց Քնարավան գյուղի հիմնադրման աշխատանքները (գյուղն անվանված է Հարությունյանների հանգուցյալ մոր՝ Քնարիկ Հարությունյանի անվամբ): Կառուցելով հարմարավետ կացարաններ անօթեւան բազմազավակ ընտանիքների համար, դպրոց և բուժկետ՝ գյուղի հիմնադրումը հույսի ու նոր կյանքի հիմք է դարձել Արցախի շուրջ 15 ընտանիքների համար, ովքեր այսօր գտնվում են Հարությունյանների ընտանիքի ուշադրության և հոգածության ներքո:

 

«Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթ

Նարեկ Հարությունյանի անձնական միջոցներով է նաև հիմնադրվել «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը, որը Նարեկ Հարթունյանի կալանավորման նախօրեին փայլուն մենահամերգով հանդես եկավ Դրամատիկական թատրոնի բեմում: Համույթը կազմավորվել է դեռ 2005 թվականին՝ «Նարեկացի» արվեստի միությունում կազմակերպված թառի ու քամանչայի անվճար դասընթացների հենքի վրա: Այդ տարիներին հանրապետության երաժշտական դպրոցներում ժողովրդական նվագարանների դասարանները դեռևս վճարովի էին, և դասընթացների շրջանակներում սահմանվել էր հատուկ կրթաթոշակ՝ պատանի կատարողների մասնակցությունն ու հետաքրքրությունը խրախուսելու համար: Հիմնադրման օրվանից Նարեկ Հարությունյանն է ֆինանսավորել համույթի մանկավարժական ու համերգային ողջ գործունեությունը, համերգային շրջագայությունները Հայաստանի մարզերով և Արցախում: Համույթը նաև միջազգային շրջագայություններով հանդես է եկել Լիոն, Թուլուզ, Փարիզ, Սարլա, Քահոր, Ռոման, Սեն Շամասի (Ֆրանսիա) և Ժնև, Ցյուրիխ, Լուգանո (Շվեյցարիա) քաղաքներում:

 

Հատուկ նախաձեռնություններ

Ի թիվս ընթացիկ այս գործունեության՝ Նարեկ Հարությունյանը, կամ ֆինանսավորելով, կամ տրամադրելով «Նարեկացի» արվեստի միության՝ Երևանի և Շուշիի կենտրոնները, կամ համագործակցելով կամ ցուցաբերելով բարոյահոգեբանական աջակցություն, մասնակցել է Կամերային երաժշտության Հայաստանի անդրանիկ ընկերության հիմնադրմանը 2005 թ.-ին, «Նարեկացի» երիտասարդ կոմպոզիտորների մրցանակաբաշխության անցկացմանը (2006 թ.), Բարոկ երաժշտության առաջին միջազգային փառատոնի բացմանը Հայաստանում և տարածաշրջանում (2005 թ., 2007  թ.), Թավջութակի երաժշտության հանրապետական անդրանիկ փառատոնի հիմնադրմանը (2008թ.), Շուշիի «Հակոբ Գյուրջյան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիումի կայացմանը (2011թ.) և այլն:

Հայաստանյան գործունեությունից զատ՝ Նարեկ Հարթունյանը հովանավորչական ակտիվ գործունեություն է ծավալել նաև Միացյալ Նահանգներում՝ օվկիանոսից այն կողմ աջակցելով Հայաստանից տեղափոխված կամ սփյուռքահայ արվեստագետների հաստատմանն ու կայացմանը, նրանց օգնելով համերգների կազմակերպման ու բազմաթիվ այլ հարցերով:

Մասնավորապես՝ Նարեկ Հարությունյանի միջոցներով են ստեղծվել արվեստագետներ Արտո Չաքմաքչյանի, Արտո Թունջբոյաջյանի, Տաթևիկ Հովհաննիսյանի, Վահան Արծրունու, Վիգեն Չալդրանյանի և այլոց կայքէջերը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել էՀաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկելՎրաստանի վարչապետը մեղադրել է եվրոպացի պաշտոնյաներին արդարադատության համակարգի գործերին կոպիտ միջամտության մեջԲուդապեշտում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին սպառնալիքի պատճառովՀՀ դեսպանը իրանցի պատգամավորներին ներկայացրել է TRIPP-ի շուրջ վերջին պայմանավորվածություններըԹրամփը հայտարարել է, որ Մակրոնին զգուշացրել է Ֆրանսիայի համար միգրացիայի հետևանքների մասինԳիշերային ներխուժում «Inotek» խանութ-սրահ․ կոտրել են դուռն ու դրամարկղից միլիոններ հափշտակելՖլորիդայում ինքնաթիռի վթարի վայրից հարյուրավոր մարդիկ են տարհանվել10 տարի անց բացահայտված սպանություն․ հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողը ցմահ կազատազրկվիԹրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտինՓաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Իրանի շուրջԻ՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվելԻրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքինԻնը օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում այրվել է տասնմեկ տանկեր«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայումԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ BloombergԻրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու իր պատրաստակամության մասինՀորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնելՏնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվելԳուտերեշ. Մարդկությունը դեռևս պարտվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարումԹրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետԼավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) Ուկրաինան և ՆԱՏՕ-ն ստորագրել են զենքի զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելովՆորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրիցՊեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասինԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան Airbnb-ի նոր կանոններով հյուրերն այլևս պարտավոր չեն մաքրել բնակարանները լքելուց առաջ2027-ին պետական բյուջեի եկամուտները 2026-ի համեմատության աճելու են մոտ 500 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան Բելգիայի վարչապետը հրաժարական է տվելԱՄՆ-ն և Իրանը չեն բարձրացրել բարձր հարստացված ուրանի դուրսբերման հարցըBinance-ից մեկ օրում դուրս է բերվել շուրջ 3.6 մլրդ դոլարի կրիպտոակտիվԳազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայում 19 շրջան կարող է ստանալ նահանգի կարգավիճակ․ Բահչելին ներկայացրել է նախագիծըՉինաստանը կոչ է արել թուլացնել լարվածությունը Կորեական թերակղզումԿոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին«Զվարթնոց»–ում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակից 8,000 դոլար և 50 հազար ռուբլի գողացnղին Welt. Զելենսկին պարբերաբար զինամթերք է խնդրում իր գործընկերներիցԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի (տեսանյութ) Կարլսոն. ԱՄՆ-ը կարող է միջուկային հարված հասցնել ԻրանինՀաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել (տեսանյութ)
Ամենադիտված