Ռոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարը Բակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտ Ռեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներ Միզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ում Երեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցը Զելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարը Կրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլար Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր Մելքոնյանը ԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունը Նավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել են Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին ԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը 

Շուտով արդարությունը կվերականգնվի և կկարողանամ ԱԺ-ում անցնել իմ պարտականություններին. Սիսիանի նախկին համայնքապետ

Բլոգոսֆերա

Սիսիան խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանն այսօրվանից դադարեցնում է իր լիազորությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Սարգսյանը, որն արդեն մեկ ամիս կալանավորված է։

Հայտարարության մեջ ասվում է.

«Հունիսի 20-ին կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր եմ ընտրվել «Հայաստան» դաշինքի ցուցակով: Ճիշտ է, մինչ օրս հանիրավի խոչընդոտվում է իմ կողմից պատգամավորական լիազորությունների ստանձնումը, սակայն համոզված եմ, որ շատ շուտով արդարությունը կվերականգնվի, եւ ես կկարողանամ ՀՀ Ազգային ժողովում անցնել իմ պարտականությունների կատարմանը՝ նպաստելով պետականամետ ու հայանպաստ օրենքների ընդունմանը:

Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ճանաչելով, հավատալով ու վստահելով ինձ, խորհրդարանական ընտրություննրին իրենց քվեն են տվել «Հայաստան» դաշինքի օգտին՝ մեր քաղաքական թիմից ակնկալելով պայքար մինչեւ հաղթանակ: Մեր պայքարը հզոր, անվտանգ ու բարեկեցիկ պետություն ունենալու համար է:

Հարգելի սիսիանցիներ, այսօրվանից դադարեցնում եմ խոշորացված Սիսիան համայնքի ղեկավարի իմ լիազորությունները: Անցած հինգ տարիների համատեղ լարված եւ արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն եմ հայտնում համայնքապետարանի, համայնքային կառույցների աշխատակիցներին, ավագանու անդամներին եւ վարչական ղեկավարներին: Մեր գործունեության գլխավոր նպատակը Սիսիան բազմաբնակավայր համայնքի զարգացումն ու բնակչության բարօրությունն է եղել: Միասին շատ ծրագրեր ենք կազմել, իրականացրել, շատ աշխատանքներ ենք կատարել, որոշները ընթացքի մեջ են…անելիքները դեռ շատ են: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ Սիսիան քաղաքի եւ խոշորացված համայնքի կազմում ընդգրկված 31 բնակավայրերի բոլոր բնակիչներին: Ես միշտ իմ հարազատ ծննդավայրի կողքին եմ լինելու եւ սիսիանցիների հոգսերով եմ ապրելու: Շուտով կտեսնվենք:

Ի վերջո մեզ միայն մի կյանք է շնորհված եւ յուրաքանչյուրս պետք է ապրենք արժանապատիվ հայի կյանքով՝ հանուն ազատ, անկախ Հայաստանի:

Խաղաղություն եւ անվտանգ ապագա Հայաստանի Հանրապետությանը:

Բարին ընդ ձեզ»։

Նշենք, որ հուլիսի 17–ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Արթուր Սարգսյանը կալանավորվել էր  երկու ամսով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):  

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար
Ամենադիտված