«Դավինչի» տուրիստական գործակալության հանցավոր գործունեությունից տուժել են նաև արտասահմանյան տուրիստական կազմակերպություններ և տրանսպորտային փոխադրում իրականացնող ընկերություններ. Րաֆֆի Ասլանյան
Բլոգոսֆերա
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պարզվում է, որ «Դավինչի» տուրիստական գործակալության՝ ի սկզբանե պլանավորված հանցավոր գործունեությունից տուժել են նաև արտասահմանյան միջնորդ տուրիստական կազմակերպություններ և տրանսպորտային փոխադրում իրականացնող ընկերություններ։ Այսօր ԱՄԷ Դուբայ քաղաքից ստացել եմ բազմաթիվ հեռախոսազանգեր, ովքեր ցանկություն ունեն քրեական վարույթի ընթացքում փաստաբանների միջոցով ներկայացնել իրենց շահերը։ Կարծում եմ, որ ցանկն այսքանով չի սահմանափակվում, ինչով ցավոք փոխհատուցման հեռանկարներն են նվազում»,- գրել է փաստաբանը


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը