Դատապարտյալը մահացել է
Վերջին լուրեր
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ, 1936թ. ծնված Ալբերտ Ռշտունին դեկտեմբերի 12-ին, ժամը 13:00-ի սահմաններում, մահացել է: Ախտորոշումը' շաքարային դիաբետ ծանր ընթացք, դիաբետիկ նեֆրոպատիա, խրոնիկական երիկամային անբավարարություն I-II-րդ աստիճանի, սրտի իշեմիկ հիվանդություն, աթերոսկլերոտիկ կարդիոսկլերոզ, խրոնիկական սիրտ անոթային անբավարարություն I, II-րդ աստիճանի, կանգային թոքաբորբ և ուղեղի այտուց:
Ալբերտ Ռշտունին 27.07.2011 թ-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի վարչական ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել էր 7 տարի ազատազրկման' ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1 մասով (սպանություն):
Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)