116 հազար ընտանիքներից յուրաքանչյուրին կհատկացվի երեք շիշ ձեթ
Վերջին լուրեր
Այսօր կառավարության նիստից հետո աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը լրագրողներին հայտնեց, որ անապահովության նպաստի համակարգում հաշվառված 116 հազար ընտանիքներից յուրաքանչյուրին որպես նախատոնական նվեր կհատկացվի 3 շիշ ձեթ:
Նախարարը նշեց, որ այդ ձեթը կառավարության պահուստներից է, այն ամռանը Ռուսաստանից ներկրել էր արտակարգ իրավիճակների նախարարությունը և նախատեսված էր վաճառքի համար: Վաճառքից ստացված գումարը պետք է մուտք արվեր պետական բյուջե, սակայն, ըստ նախարարի, ձեթը չվաճառվեց, և այժմ հատկացվում է այդ ընտանիքներին:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք դա նախընտրական քարոզարշավի դրսևորում է, թե ոչ, նախարարը նշեց. <Ընտրություններն ընդհանրապես կապ չունեն, որևիցե ընտրական դրդապատճառ չկա այս երևույթի մեջ: Կար պահեստավորված ձեթ և որոշվեց այն, որպես նախատոնական նվեր, հատկացնել այդ ընտանիքներին>:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)