Pandora-ն ընտանի կենդանիների համար զարդեր է թողարկել
Ժամանց
Pandora ապրանքանիշը ներկայացրել է կենդանիների համար նախատեսված պրեմիում դասի աքսեսուարների հավաքածու: Այդ մասին գրում է WWD-ն։
Դանիական ոսկերչական տունը թողարկել է երկգույն և չորս չափսի վզնոցներ, որոնց վրա կախված են ոսկորների, սրտի և թաթերի տեսքով օղակներ։ Պանդորայի դիզայներները աքսեսուարների համար ընտրել են բնական կաշվի նման նյութեր: Դրանք պատրաստված են բիո-մանրաթելից և գործվածքից, որը դիմացկուն է բորբոսների և բակտերիաների նկատմամբ: Keyrings-ը պատրաստված է չժանգոտվող պողպատից։
Pandora֊ի ընտանի կենդանիների վզնոցները Fall 2022 Moments հավաքածուի մի մասն են: Դրանք կվաճառվեն 95 դոլարով, օղակները՝ 35 դոլարով։
Մինչ հավաքածուի թողարկումը՝ Pandora-ն հարցում է անցկացրել ԱՄՆ-ից, Իտալիայից և Չինաստանից 3,6 հազար հաճախորդների շրջանում և մեծ հետաքրքրություն է հայտնաբերել կենդանիների համար նախատեսված ապրանքների նկատմամբ։
«Մենք ցանկանում էինք բավարարել այս պահանջը և ընտանի կենդանիների սեփականատերերին հնարավորություն տալ զարդարել իրենց մորթյա ընկերներին: Մենք նաև տեսել ենք, որ այլ ընկերություններ մուտք են գործում այս շուկա, այնուամենայնիվ, մենք մշակել ենք ապրանքների մեծ տեսականի, որը բնորոշ է Pandora-ին»,- ասել է Սամպո Էմիլ Սալոնենը՝ Moments հավաքածուի ապրանքանիշի մենեջերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)