Կիևի դպրոցներում այս տարվանից ռուսաց լեզու չի դասավանդվի
ԱշխարհՌուս-ուկրաինական հակասությունները ռազմական դաշտից տեղափոխվում են հանրակրթական ոլորտ:
Կիևի դպրոցներում 2022-2023 ուս.տարվա համար նախատեսված չէ ռուսաց լեզվի ուսուցում՝ ոչ առարկայական ծրագրի, ոչ էլ՝ ֆակուլտատիվ մակարդակում:
Այդ մասին «Ջուրայի երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության հարցմանն ի պատասխան նշել են Կիևի քաղաքային խորհրդի կրթության, գիտության, ընտանիքի, երիտասարդության և սպորի հարցերով մշտական հանձնաժողովում: