Կիևը կարող է Զապորոժիեի ԱԷԿ-ն օգտագործել նոր սադրանքի համար. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
ԱշխարհԶապորոժեի ԱԷԿ-ից ռուսական զորքի դուրս գալուց հետո Ուկրաինան կարող է այդ կառույցն օգտագործել նոր սադրանք իրականացնելու նպատակով:
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, գրում է ՏԱՍՍ-ը:
Դիվանագետը Ռուսաստանի նապաձեռնությամբ հրավիրված ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ ընդգծել է, որ աշխարհն արդեն հասցրել է համոզվել, թե «ինչի է ընդունակ Կիևի վարչակազմը»:
Նրանք, որոնք առաջարկում են դուրս բերել այդ տարածքից ռուսական զորքերը, պարտավոր են պատասխանատվություն կրել այդ ամենի հնարավոր հետևանքների համար, շեշտել է Նեբենզյան:
«Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքից ռուսական զորքերի դուրս գալու դեպքում այդ օբյեկտը մնալու է անպաշտպան և կարող է Կիևի ու ազգայնական խմբավորումների կողմից օգտագործվել ամենասարսափելի սադրանքների նպատակով»,- նշել է ռուս բարձրաստիճան դիվանագետը: